Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Ինձ հարվածել է իմ ստրուկը, կորցրու դրանց. Հրազդանի ոստիկանությունը հոգեկան հիվանդին կալանավորել է գործարարի ցուցումով

Պարզվում է՝ Հայաստանում գործող իրավական համակարգի պայմաններում հնարավոր է փոքրիկ միջադեպը որակել որպես ավազակային հարձակում, և հոգեկան խնդիրներ ունեցող, 15 տարեկանից անձի շեղվածության ախտորոշմամբ՝ Նորքի հոգեբուժարանում հաշվառված 18-ամյա երիտասարդին մեղսունակ ճանաչելով նախապատրաստել մոտ 6 տարի անազատության դատապարտելուն։

Խմբագրություն դիմած Հրազդան քաղաքի բնակչունի Աիդա Մկրտչյանը պատմեց, որ իր որդին՝ Ստյոպա Խաչատրյանը 15 տարեկանից դասերին զուգահեռ աշխատել է հաշմանդամ և առողջական խնդիրներ ունեցող ծնողներին պահելու համար։ Աշխատել է իրենց շենքի հարևանությամբ գտնվող գործարար Տիգրան Բրսոյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութում և նույն խանութի սեփականատիրոջը պատկանող հարակից շինարարության վրա։ Տիգրանը սկզբում խոստացել է ավտոպահեստամասերի խանութում աշխատելու համար օրական 1000 դրամ աշխատավարձ, իսկ շինարարության համար՝ օրը 5 հազար դրամ աշխատավարձ։ Ստյոպան ու նրա դասընկերը՝ Վահան Հակոբյանը, որը նույնպես բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, սկսել են աշխատել, սակայն խոստացված աշխատավարձը չեն ստացել։ Տիգրանը վճարել է օրական մի քանի հարյուր դրամ, երբեմն 1500 դրամ, բայց ոչ ավելի։ Իսկ հավելյալ գումարի պահանջի դիմաց տնօրենից լսել են, որ գումարը կուտակում է, որ միանգամից տա՝ «աչքներին բան երևա»։

Սակայն անցած տարվա դեկտեմբերի վերջին, երբ տիկին Աիդային ինֆարկտ է խփում, տեղափոխում են հիվանդանոց, Ստյոպան մոտենում է Տիգրանին, ներկայացնում իրավիճակը, ասում է, որ մայրը հիվանդանոցում է, ծանր վիճակում, գումար է պետք անհրաժեշտ դեղ գնելու համար, և խնդրում է իր կուտակված աշխատավարձից գումար տալ։ Ի պատասխան՝ Տիգրանը Ստյոպայի մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում և հրաժարվում գումարը տալ։ Ստյոպան վրդովված գնում է տուն ընկերոջ հետ, վերցնում է սովորական մի փայտի կտոր և երեկոյան մոտենում է Տիգրանին և ասում, որ եթե նա առավոտյան իր մորն է հայհոյել, հիմա էլ ինքն է եկել հայհոյելու։ Հայհոյում է և մի անգամ էլ ձեռքի փայտով հարվածում է ու փախչում։ Տիգրանին, բնականաբար, տիկին Աիդայի խոսքերով՝ ոչ մի բան չէր եղել։ Տիգրանը, սակայն, չմարսելով վիրավորանքը նույն րոպեին կանչում է իր մանկության ընկերոջը՝ Հրազդանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Հայրո Հայրապետյանին և հանձնարարում «կորցնել դրանց»։ «Բայց նույն Տիգրանն ու Հայրապետյան Հայրոն գիշերվա ուշ ժամին իմ տղային տարել են Երևան՝ գռուզ բառնալ-դատարկելու։ Իրենք իմ տղային ճանաչել են, բայց էդ վիճաբանությունից հետո Տիգրանը Հայրոյին կանչում է ու ասում, որ ինքը կամաչի այլևս դուրս գալ շենքի բակ, քանի որ իր ստրուկն է իրեն հարվածել։ Տիկոն ասել է, որ եթե մի պուզատի մարդ նույնը աներ, ինքը կմարսեր, բայց երբ իրեն խփել է իր ստրուկը, դա մարսելու բան չի։ Տիգրանը հանձնարարում է կորցնել էդ ստրուկներին՝ իմ որդուն ու իր ընկերոջը։ Երեխաներին տանում են բաժին, ճնշում են, ծեծում են և ստիպում գրել, որ գնացել են Տիկոյին խփել՝ քցելու նպատակով, որ նրա մոտի գումարը գողանան։ Բայց դա աբսուրդ է, քանի որ տղաները շատ լավ էլ գիտեին, որ Տիկոյի մոտ գումար չկա։ Գումարը խանութում էր կամ տանը։ Եվ եթե գողություն անելու նպատակ ունենային, կմտնեին խանութ, որի բանալիները համարյա միշտ իմ տղայի մոտ է եղել»,-պատմեց Տիկին Աիդան՝ հավելելով, որ հիմա իր որդու և նրա ընկերոջ վրա ավազակային հարձակում իրականացնելու հոդված է դրված, որը աբսուրդ է, քանի որ տղաները Տիգրանին մոտեցել են բարձրաձայն խոսելով, բացահայտ կերպով։ «Բայց բաժնում տղաներին շանտաժի ենթարկելով ստիպել են, որ գրեն, թե իրենք ավազակային հարձակման են գնացել, առանց փաստաբանի բացատրություն են վերցրել և խոստացել, որ եթե գրեն իրենց ասածը և նույնը պնդեն տեսախցիկի առաջ, իրենց բաց կթողնեն։ Երեխեքն էլ ուրախ-ուրախ գնում են, նույնը պատմում կամեռայի առաջ՝ մտածելով, որ իրենց բաց կթողնեն հիմա, ու տենց արդեն 4 ամիս է՝ տարել փակել են»,- լացակումած պատմեց Ստյոպայի մայրը։

Նրա խոսքերով՝ հիմա գործում հանրային պաշտպան է ներգրավված, որի ինքնությունը առ այսօր իրենց հայտնի չէ։ Հեռախոսազանգերին փաստաբանը գրեթե չի պատասխանում, հանդիպումից հրաժարվում է տարբեր պատճառաբանություններով, չի գնում նաև քրեակատարողական հիմնարկ տղաների մոտ, ովքեր ցանկանում են լրացուցիչ ցուցմունք տալ։ «Ոչ մի բան չի անում էդ փաստաբան կոչեցյալը։ Անգամ, տղայիս ամիս ու կես տարան հոգեբուժարանում պահեցին՝ իբր փորձաքննություն անցկացնելու համար, և նրան մեղսունակ ճանաչեցին, մինչդեռ, կրկնում եմ՝ նա հաշվառված է հոգեբուժարանում։ Նա թողնում է, որ թոշակառու, հիվանդ երեխային ավազակային հարձակման հոդվածով տանեն 6 տարի դատեն, ինչ է թե՝ Հայրապետյան Հայրոն որոշել է կորցնել 18 տարեկան երկու հիվանդ երեխայի իր ընկերոջ քմահաճույքը բավարարելու համար»,- ասաց տիկին Աիդան։

Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Այս գործով զբաղվող Հանրային պաշտպան Վարդան Ղաջոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի խուսափում գործից, կամ աչքաթող չի արել, պարզապես դեռևս սպասում է դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքներին։ Ղաջոյանը նշեց, որ այդ օրը կատարվածի վերաբերյալ ինքն ունի իր կարծիքը, բայց քննություն է գնում, և կխուսափի հնչեցնել այդ կարծիքը։

Հարցին՝ դուք համաձա՞յն եք ձեր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքի հետ, Ղաջոյանը պատասխանեց․ «Ոչ, մենք չենք ընդունում մեղադրանքը։ Ըստ իս՝ կատարվածին սխալ իրավաբանական որակում է տրվել։ Ես լրիվ այլ կարծիք ունեմ իրենց կողմից նկարագրված և քննությամբ պարզված հանգամանքի վերաբերյալ»։ Ղաջոյանի խոսքերով՝ առաջիկայում իր պաշտպանյալները լրացուցիչ ցուցմունք կտան, որից հետո ինքը հանդես կգա միջնորդությամբ։ Ըստ փաստաբանի՝ նախնական պլանավորված է, որ մեղադրյալները կհարցաքննվեն առաջիկա երեքշաբթի օրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում