Թուրքիան Գերմանիայից պահանջել է PYD/PKK-ի ղեկավարներից Սալիհ Մուսլիմի արձահանձնումը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Փետրվարի 27-ին Պրահայի դատարանը նրան ազատ էր արձակել ԵՄ տարածքից դուրս չգալու ու անհրաժեշտության դեպքում ցուցմունքի համար ներկայանալու պայմանով: Դրանից հետո նա Բեռլինում YPG/PKK-ի հանրահավաքի է մասնակցել։
Թուրքիան Մուսլիմին մեղադրում է ահաբեկչությունների կազմակերպման մեջ։ Խոսքը, մասնավորապես, 2016 թվականի մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին է, որի հետևանքով զոհվել է 36, վիրավորվել՝ 349 մարդ։