Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հավաստում է Իրանի կողմից միջուկային գործարքի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը: Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանների կատարման մոնիթորինգ է իրականացնում ավելի քան 2 տարի:
«Այսօրվա դրությամբ ես կարող եմ հայտարարել, որ Իրանը կատարում է միջուկային ծրագրի հետ կապված իր պարտավորությունները»,- ասել է Ամանոն ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի առջև ունեցած ելույթի ընթացքում: Նա նշել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչները հնարավորություն են ստացել մուտք գործելու Իրանի բոլոր այն միջուկային օբյեկտներ, որոնք պետք է այցելեին: