Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Գործարքը կատարված է. 10.000 դրամով մենք ավելի որակյալ իշխանություն չենք ունենալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

-Պարոն Զոլյան, երեկ խորհրդարանը ընդարձակ մեծամասնությամբ ընտրեց Հանրապետության չորրորդ նախագահին։ Մինչ այդ ընդդիմադիր «Ելք»-ը խորհրդարանում բարձրացրեց վերջինիս լեգիտիմության հարցը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հետ կապված։ Այս մթնոլորտում և ոչ ուղղակի քվեարկությամբ ընտրված նախագահից ի՞նչ սպասելիքներ կան։

-Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք, բայց ես լեգիտիմության հարցը առաջ չէի քաշի։ Կեղծիքներով ընտրված Սահմանադրությունը հակասում է թե՛ իրավունքին, թե՛ այն տրամաբանությանը, որով պետք է զարգանա Հայաստանը։ Ի սկզբանե Հայաստանի բոլոր այդ պաշտոնների հավակնորդների ցանկը պետք էր ընդլայնել՝ ի հաշիվ Սփյուռքի։ Սակայն տեղական իշխանիկները դեռ 91 թվականից որոշեցին սահմանափակել այդ հնարավորությունները՝ դրանով սահմանելով մենաշնորհ իշխանության վրա, որպեսզի դրսից կարող ուժեր չգան։ Եվ այս առումով, օրինակ, այնպիսի մեծություն, ինչպիսին է Շառլ Ազնավուրը, չի կարող լինել ՀՀ նախագահ։

Ինձ համար դա բոլորովին երրորդական հարց է՝ եղե՞լ է, քաղաքացի, թե՞ ոչ։ Երկրորդ՝ Արմեն Սարգսյանի անձի վերաբերյալ կարող եմ ասել, որ լավագույն թեկնածուն է, և միակ խնդիրն այն է, թե ով է իրեն առաջադրել։ Որպես անձ գրագետ է և համապատասխանում է, այլ բան է՝ իր լիազորությունները։ Ի սկզբանե բավականին խուզված լիազորություններով է, բայց վերջին երկու ամիսներին այդ խուզված լիազորություններից էլի բան խուզեցին։ Այնպիսի երկրորդական, երրորդական հարցեր, ինչպիսին է ներման իրավունքը կամ Անվտանգության խորհրդի կազմում իր լինելու հանգամանքը։

-Եվ այս սահմանափակ լիազորություններով ի՞նչ կարող է անել Արմեն Սարգսյանը ստեղծված համակարգում։

-Իր պաշտոնն ավելի շատ ծիսակատարությունների համար է։ Ինքն այս առումով հիանալի թեկնածու է, գրագետ է, կիրթ, լեզուներ գիտի, կարդացած է, շատ լավ ելույթներ կարող է ունենալ։ Հայաստան-Սփյուռք հանդիպումների համար էլ լավ թեկնածու է, բայց ոչ ավելի։ Այսինքն՝ եթե մենք դիտարկենք իր լիազորությունները՝ ես հասկանում եմ, որ նա, մոտավորապես, դրսում հատուկ լիազորությունների գծով դեսպան է լինելու, Հայաստանում էլ՝ տարբեր միջոցառումների ժապավեն կտրող կամ բացման ելությով հանդես եկող։

-Հայաստանի քաղաքական ուժերի մի մասը օրակարգ են հռչակել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը կանխելը։ Ինչ եք կարծում՝ կա՞ արդյոք հնարավորություն։ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ձեռքերը ծալած չի նստելու և պատրաստ է գործուղվել Ազատության հրապարակ։ Շատ ուժեր էլ չեն բացառում այս օրակարգով միավորումը և պայքարի ընդհանուր հարթակի ստեղծումը։

-Գնացքը վաղուց գնացել է։ Այն ժամանակ, երբ պետք է ընդունվեր Սահմանադրությունը, արդեն պարզ երևում էր՝ ինչի համար է այս ամենը։ Մնացած զեղումներն առ այն, թե ով ինչ խոստում է տվել՝ անտեղին է։ Սահմանադրական փոփոխություններն արվում էին միայն մեկ նպատակի համար, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի ռեսուրս չունեն։ Ես այդ ռեսուրսը չեմ տեսնում։ Դեմ եմ, որ կրկնվի 88 թվականի տրամաբանությունը՝ հատկապես, որ մենք այսօր ունենք բոլորովին այլ իրավիճակ, և ինչքան էլ մոբիլիզացնեն ցուցարարներին, նրանց քանակը չի գերազանցի ոստիկաններին։ Այսինքն՝ փողոցային պայքարը կլինի իմիտացիոն։

-Այսինքն, կարծում եք, ընդդիմադիր քաղաքական ուժերը չունե՞ն այդ ռեսուրսը։

-Պետք է նայենք, թե որտեղ ենք մենք ապրում։ Վերջիվերջո, իշխանությունը ընտրությունների միջոցով է ձևավորվում, ընտրությունների միջոցով ժողովուրդն իր իշխանությունը հանձնում է ինչ-որ մի խմբի։ Այս անգամ այդ իշխանությունը արդեն հանձնվել է շատ էժան գնով՝ 10.000 դրամով։ Իսկ 10.000 դրամով մենք ավելի որակյալ իշխանություն չենք ունենա։ Ժողովուրդն իր վստահության քվեն տվել է ՀՀԿ-ին, նա էլ կլինի որոշողը։ 10.000 դրամով այդ իրավունքն արդեն տրվել է, եթե լուծումներ պետք է լինեն՝ բոլորովին այլ ոլորտում։

-Կարծիք կա, որ կոնկրետ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելը կարող է ժողովրդի պոռթկման առիթը հանդիսանալ։ Եվ խնդիրը կոնկրետ իր անձն է։

-Այնպիսի համակարգ է ստեղծվել, որ չկա նրան փոխարինողը։ Դեմոկրատական ռեժիմների ժամանակ փոփոխությունը պարտադիր է, ավտորիտար համակարգերում նրանք անփոխարինելի են։ Նրանց կարող է փոխարինել կամ տեղակալը, կամ նրա կինը։ Մեր հարևան երկրում փաստորեն համատեղում է՝ նախագահի կինը նաև տեղակալ է, այլ երկրներում՝ եղբայրը, տղան և այլն։ Մենք տեսնում ենք, որ սա համակարգային խնդիր է։ Ես չեմ տեսնում՝ ի՞նչ այլընտրանք կարող է լինել։ Նորից անդրադառնամ ընտրություններին․ եթե դու 10.000 դրամով ձայնդ վաճառել ես՝ ինչքան ուզում եմ դրանից հետո սիրիր կամ ատիր։

Դա արդեն կարևոր չէ՝ գործարքն կատարված է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում