Thursday, 18 04 2024
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել

Հայաստանում հատուկ կացության կարգավիճակ շնորհելու լիազորությունը կտրվի վարչապետին

Հայաստանում հատուկ կացության կարգավիճակ շնորհելու կամ նման կարգավիճակի շնորհումը մերժելու լիազորությունը կտրվի հանրապետության վարչապետին: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

«Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն Սահմանադրությանը համապատասխանեցնելու հրամայականով: Մասնավորապես, ներկայումս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է ՀՀ նախագահը։ ՀՀ Սահմանադրության մեջ 2015թ. կատարված փոփոխությունների արդյունքում հստակ սահմանվել են ՀՀ նախագահի լիազորությունները և 123-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրվել է, որ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: ՀՀ սահմանադրությամբ Նախագահին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորություն չի վերապահվել, ուստի «Օտարերկրացիների մասին» գործող օրենքը Սահմանադրությանը համապաստասխանեցնելու նպատակով նախապատրաստվել է համապատասխան փոփոխություններ կատարելու օրինագիծ, որով նախատեսվում է հատուկ կացության կարգավիճակ շնորհելու լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մանրամասնեց Վարդան Եղիազարյանը:

Նա հավելեց, որ առաջարկվող փոփոխություններով օրենքից կհանվի հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը: Եղիազարյանն ընդգծեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի ՀՀ նորընտիր նախագահի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում