Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել Վազգենին 59 տարեկան: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ․ Սարգսյանը:
«Վազգեն Սարգսյանի պարագայում Հայոց բանակը ոչ միայն ազատագրեց Արցախը, այլ նաև ահռելի անվտանգության գոտի ստեղծեց, որով Արցախը ազատվեց ռմբակոծություններից: Բերեց նրան, որ Ադրբեջանը խնդրում էր հաշտության համաձայանգիր ստորագրել և համաձայնեց խաղաղության թուղթ ստորագրել, իսկ այսօրվա դրությամբ Ալիևը ուզում է Երևանն ու Զանգեզուրը գրավել»:
Արամ Սարգսյանի կարծիքով՝ Իշխանությունները հետևություններ անելու լուրջ խնդիր ունեն, այս իշխանությունները մնացել են 90-ականների տրամաբանության մեջ: