Ամերիկյան Levi’s բրենդը ներկայացրել է ջինսերի մաշեցման F.L.X. տեխնոլոգիան, որտեղ վտանգավոր քիմիկատների փոխարեն լազեր է օգտագործվում:
Ընկերությունը հատուկ սարք է օգտագործելու, որի վրա հագնում է ջինսը: Այնուհետև լազերի և ինֆրակարմիր ճառագայթման օգնությամբ կտորի վրա լաքաներից, ճեղքերից, անցքերից կազմված նկարն է արվում:
Ներկա պահին ջինսերը մաշեցվում են ավանդական ձևով՝ քիմիկատների օգտագործմամբ: Նոր տեխնոլոգիան թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտանետման ռիսկը և ժամանակը՝ 12 րոպեից մինչև 90 վայրկյանի:
Համաձայն ընկերության ներկայացուցչի խոսքերի՝ Levi’s-ն իր առջև նպատակ է դրել արտադրությունում դադարել վտանգավոր քիմիական նյութեր օգտագործել: 2020 թվականին արդեն ջինսային հագուստի ամբողջ տեսականին մշակվելու է լազերի օգնությամբ: