Thursday, 25 04 2024
Սփյուռքահայությունը հաղթական ժողովուրդ է
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

ՀՅԴ-ն մեղադրեց ՀՀԿ-ին

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով վարչապետության չհավակնելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանն ու դրան հակառակ՝ իրականում հավակնելու տպավորությանը, հայտարարել է, թե մարդը պետք է լինի խոսքի տերը. «Բնական է, որ ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե իր խոսքի տերը չէ, ուրեմն ինքն ընդհանրապես անելիք չունի հասարակության մեջ: Իր խոսքը պահելը մարդու ամենակարևոր բարոյական արժեքն է, շատ պիտի մտածես, թե ինչ ասես»: Նա ասել է, որ ամեն մարդ ունի իր բարոյականությունը:

ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջ գնահատականն իրավիճակին՝ անկախ, իհարկե, անմիջականորեն Սերժ Սարգսյանին ուղղված լինել-չլինելուց, բավականին խոսուն է, և բավականին նշմարելի է ակնարկը ապրիլից առաջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: ՀՅԴ-ն կարծես թե դժգոհ է վարչապետության հարցում Սերժ Սարգսյանի թեկնածության տարբերակից, թեև թվում էր, որ պետք է լիներ հակառակը՝ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու որոշումով պետք է որ դրական տրամադրեր ՀՅԴ-ին իր հետագա կարգավիճակի հարցում:

Մյուս կողմից՝ իրավիճակն այստեղ բավականին խրթին է, և բանը գուցե նույնիսկ Սերժ Սարգսյանը չէ, այլ իրավիճակը, որում նա կարող է դառնալ կամ առաջադրվել վարչապետի պաշտոնին: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն օրերս հայտարարում էր, նույնը կրկնել է նաև այսօր, որ Սերժ Սարգսյանը, անկախ իր հավակնություններից կամ ցանկություններից, շարքային կուսակցական է և պետք է ենթարկվի կուսակցության որոշմանը:

ՀՅԴ դիրքորոշման հարցում տվյալ դեպքում թերևս առանցքային է հենց այդ պահը, թե Սերժ Սարգսյանի վարչապետությունն իշխանական ինչ բազայի վրա է կառուցվում, որովհետև եթե բազան ՀՀԿ ներկայիս մեծամասնությունն է, եթե անգամ զուտ ֆորմալ առումով է մեծամասնության կամքը կամ որոշումը դառնում առաջադրման հիմք՝ ի հեճուկս 2014-ի հայտարարության, ապա սա ինքնին արդեն ցուցիչ է: Ի վերջո, պետք է նկատի առնել այն, որ ՀՀԿ մեծամասնությունը, մեղմ ասած, ամենևին կողմ չէր ՀՅԴ-ի հետ կոալիցիային և չէր հասկանում, թե ինչու պետք է հսկայական փողեր ծախսվեն ռեյտինգային ընտրակարգով բացարձակ մեծամասնություն կազմելու համար, իսկ հետո այդ մեծամասնությունը առանց էական անհրաժեշտության կիսվի ՀՅԴ-ի հետ:

Ըստ այդմ, առաջանում է խնդիր, թե 2018-ի ապրիլի հարցը լուծելուց հետո Սերժ Սարգսյանն ինչքանով մոտիվացված կլինի ՀՅԴ-ի հետ կոալիցիոն պայմանավորվածություններին հավատարիմ մնալուն, քանի որ այդ պայմանավորվածությունները ՀՀԿ մեծամասնության մոտ ըստ ամենայնի փաստարկել է հենց 2018-ի ապրիլը սահուն անցկացնելու անհրաժեշտությամբ:

Այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ին ոչ այնքան մտահոգում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը և 2014 թվականի խոսքի տերը լինելը, որքան 2016-17 թվականների կոալիցիոն պայմանավորվածությունների խոսքի տերը լինելու հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում