«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Ամստերդամից հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում միասնական ընդդիմադիր թեկնածու առաջադրելու համար այլ կուսակցությունների հետ բանակցություններ սկսելու կոչով դիմել է «Ազգային միասնական շարժման» իր համակուսակիցներին:
«2018թ. մենք պետք է իշխանության վերադառնանք: Մենք պետք է հաղթենք նախագահական ընտրություններում»,- «Ազգային միասնական շարժման» անդամներին և վրացական զանգվածային լրատվամիջոցներին հայտարարել է Սահակաշվիլին:
«Ազգային միասնական շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան այսօր լրագրողներին հայտնել է, որ այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, սակայն չի նշել, թե որ կուսակցությունների մասին է խոսքը: