Անկարայում ԱՄՆ դեսպանատունն անվտանգության նկատառումներով մարտի 5-ին դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության տարածած հայտարարության մեջ։
«Անկարայում դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին այն մասին, որ այն փակ կլինի 2018 թվականի մարտի 5-ին՝ անվտանգության սպառնալիքների պատճառով։ Դեսպանատունն ավելի ուշ կհայտարարի աշխատանքի վերսկսման մասին»,-նշվում է հայտարարությունում։
Նշվում է, որ աշխատանքի դադարեցման ժամանակ դիվանագիտական առաքելությունն օգնություն կցուցաբերի միայն արտակարգ իրավիճակներում։
Անկարայի նահանգապետարանն իր հերթին հայտնել է, որ նկատի առնելով Վաշինգտոնի ունեցած հետախուզական տվյալները՝ ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ:
Անկարայում ԴԱԻՇ-ի դեմ գործողություն է իրականացվում։ Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ 20 մարդու ձերբակալելու մասին որոշում կա: Այս պահին ձերբակալված են 12-ը: Գործողությունը շարունակվում է: