Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու’ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա’ ո՞վ է ինքը…»:

Վազգեն Սարգսյանի հերթական տարեդարձին ակամայից հիշում ենք նրա այս բառերը, սեփական անձի շուրջ ձևավորված հասարակական հակասական ընկալման օբյեկտիվ վերլուծությունը: Մեծերին ժամանակակիցները չեն կարողանում ընկալել, ճանաչել, գնահատել` ըստ արժանվույն: Մեծերն` իրենց բովանդակ կյանքով, խոշոր ձեռնարկներով, պատմության սեփականությունն են. տասնամյակների հեռավորությունից հենց նրանցով են հիշվում կարևոր իրադարձությունները, նույնիսկ` պատմաշրջանները: Հայոց նորագույն պատմության մեջ հենց այդպիսի կերպար է Վազգեն Սարգսյանը, ով դեռ կենդանության օրոք վաստակեց Սպարապետ անունը` դառնալով պատմական շրջադարձային իրադարձությունների, բեկումնային հաղթանակի խորհրդանիշը:

Ընդամենը քառասուն տարի ապրեց, բայց` բովանդակ ու հարուստ կյանքով, շիտակ հայացքով, ապագայի տեսլականով: Գնաց` շատերի կողմից չհասկացված, բայց մնայուն արժեքներ, պատմություն ստեղծածի արժանապատվությամբ: Մեծ Վարպետը` Հրանտ Մաթևոսյանը, Վազգենի գրչեղբայրը, ճանաչում, կարդում էր Սպարապետի ոգին, տեսնում էր պատմական այն հետագիծը, որ թողել է լուսավոր այս կերպարը:

«Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական և բանակային շինարարության, պատերազմի և խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում իր ամենալավը՝ որ կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուրնձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղաթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգևոր ժառանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի և ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել…»,-գրել է Մաթևոսյանը:

Մեծերի մահից հետո պետությունների և հասարակությունների կյանքում առաջանում է մտածողության, բարոյակության վակուում, արժեքային, հանրային մտածողության դեգրադացիա: Վազգենի մահով կտրվեց Երրորդ Հանրապետության վերջին թելը` ճանապարհ բացելով միջակությունների և գորշության, անտաղանդության և ստորաքարշության համար: Պատահական չէ, որ Հրանտ Մաթևոսյանն` արժևորելով Վազգեն Սարգսյանի կերպարը, գրել է. «Կովկասյան, համակովկասյան սև արջի նրա զորեղ անձն ու ընթացքը վաղվա օրով եթե չվերաճեց սպիտակ ձիավոր սուրբ Սարգիսի, նրա պայծառ լուսավոր ցոլացումը վաղվա օրով իր վրա եթե մի սև բիծ ունեցավ – մենք՝ նրա ժամանակակիցներս ենք մեղավոր՝ ես և դուք. վաղվա սերունդները իրենց անցյալում, որ մեր այսօրն է, եթե չունեցան այդ սպիտակ ձիավոր սուրբ զորավարին – նրանց երթը շաղվելու ու կանգ է առնելու, ինչպես որ ինքը Վազգենն ու մենք էինք շփոթ խուճապի տրվելու, եթե մեր երթի գլխին չունենայինք Վարդանի ու Նժդեհի լուսեղեն պատկերները»։

…Այսօր Վազգեն Սարգսյանի տարեդարձն է` մեծ հայի, Ազգային հերոսի, Սպարապետի, ու Եռաբլուրի բարձունքից լսելի են կարծես այսօրվա համար ասված նրա սթափեցնող խոսքերը. «Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք’ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»: Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…»: Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ….

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում