Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

ՄԻԵԴ-ի վճռից հետո կսկսվի Մարտի 1-ի գործի իրական քննությունը․ փաստաբան

«Ազատության» փոխանցմամբ՝ Երևանում մարտի 2-ին կայացել է «Մարտի 1-ի գործը միջազգային և դատական ատյաններում» թեմայով քննարկում, որի ժամանակ փաստաբան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ, Դատարան) Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ներկայացրել է գործի մանրամասներն ու առանձնահատկությունները։

Կառավարության դիրքորոշումը՝ «սպանությունները անհրաժեշտ էին»

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ՄԻԵԴ-ում ներկայացնող Վահեր Գրիգորյանի խոսքով՝ Դատարանում Կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ սպանությունները բացարձակ անհրաժեշտություն են եղել խռովությունը ճնշելու համար։

«Իրենք դա կոչում են զանգվածային անկարգություններ։ Որևէ այլ հիմքի հղում չեն տվել։ Ընդ որում իրենց դիրքորոշումները անհեթեթության սահմանն այնքան են անցել, որ խռովությունը ճնշելու անհաժեշտությամբ կատարված սպանությունների էդ ողջ սահմանումը տարածել են 9 զոհերի նկատմամբ, մինչդեռ զոհերից մեկը, հիշում եք, զորակոչիկ զինվոր էր, որը ներքին զորքերի զինվոր է եղել։ Նա ոչ մի առնչություն չպիտի ունենար զանգվածային անկարգություններին», – ասաց փաստաբան՝ հավելելով, որ այս դիրքորոշումը արտահայտելու արդյունքում Կառավարությունը եկել է եզրակացության, որ 9 զոհերի մասով կյանքի իրավունքի միջամտությունը եղել է բացարձակ անհրաժեշտ՝ առանց որևէ բացառություն անելու զորակոչիկ զինվորի համար։

«Սա ընդամենը մի անհեթեթություն մատնանշեցի, էնտեղ բազմաթիվ են այդպիսիք, ընդհուպ մինչև փաստերի շփոթը և ժամերի շփոթը օրվա ընթացքում», – ընդգծեց Վահե Գրիգորյանը։

Կյանքի իրավունքի խախտումը

Փաստաբանի խոսքով,Մարտի 1-ի ինը զոհերի գործերը դատարան են ներկայացված կյանքի իրավունքի խախտման և արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հիմքով։

«Կյանքի իրավունքը էն իմաստով, որ պետության ներկայացուցիչները սպանել են առանց բավարար հիմքերի և պայմանների։ Կյանքի իրավունքը բացարձակ իրավունք չէ։ Որոշ պայմաններում դրան միջամտելը թույլատրելի է, ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում նշված հիմքերի։ Մենք ասում ենք, որ հիմքերից որևէ մեկը առկա չի եղել․ մարդկանց նկատմամբ մահաբեր ուժը կիրառվել է կամայականորեն, ոմանց մասով էլ մենք պնդում ենք, որ նրանք դիտավորյալ են սպանվել», – ասաց Վահե Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ Դատարանում կան գործեր, որոնք ներկայացվել են այս գործից շատ ավելի ուշ, ու դրանց քննությունն արդեն իսկ ավարտվել է։ Մարտի 1-ի ինը զոհերի հարազատների դիմումները ՄԻԵԴ են ներկայացվել 2010 թվականին՝ որպես նախնական դիմում և 2011 թվականին արդեն որպես լրացված, ամբողջական դիմումներ․ -«Ես չեմ կարող ասել պատճառները որոնք են, որ 2011-ի մայիսից մինչև 2015-ի սեպտեմբեր այդ գործը էնտեղ քնել է։ Ընթացակարգի մասով, էս պահի դրությամբ մենք բոլոր դիրքորոշումների փոխանակումը ավարտել ենք և սպասում ենք դատարանի վճռին»։

Դատարանի որոշումը կարող է նախադեպային դառնալ

Փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքով, Մարտի 1-ի գործը ունի առանձնահատուկ հատված, ու եթե գործը քննվի ՄԻԵԴ Մեծ պալատում, ակնկալում են, որ այն կարող է նախադեպային վճիռ կայացնել այս գործով։

«Մեծ պալատում կարևոր է գործի քննությունը, քանի որ հետևյալ հարցի վերաբերյալ անհրաժեշտ է դատարանի նոր մոտեցումը․ մեր բարձրացրած հարցադրումը հետևյալն է, որ դատարանը պետք է որոշի՝ արդյոք կառավարություններին այսուհետ թույլ է տրվելու խռովությունը ճնշելու նպատակով, ինչպես Կոնվենցիայում է նշված, կամ զանգվածային անկարգությունները ցրելու նպատակով, ինչպես Հայաստանի կառավարութունն է ներկայացրել, կիրառել մարտական հրազեն, որովհետև մարտական հրազենի ստեղծման, օգտագործման և սպառազինության մեջ լինելու նպատակը, էթիկական, փիլիսոփայական, քաղաքական առումով բոլորովին տարբեր է զանգվածային անկարգությունը ցրելու նպատակից։ Դա սպանող զենք է, մինչդեռ տեխնոլոգիական առաջընթացը թույլ է տալիս կառավարություններին օգտագործել ցանկացած այլ տեսակի միջոցներ»,- ասաց Վահե Գրիգորյանը։

Փաստաբանի դիտարկմամբ, այս հարցը բարձրացնելը նաև միջոց է գործը տանել Մեծ պալատի հարթություն, որը և՛ իր հեղինակությամբ, և՛ իր վճռի ազդեցությամբ շատ ավելի բարձր է, քան մյուս պալատների վճիռները․ -«Էդ ասպեկտները մենք կարծում ենք, որ նախադեպային են լինելու 47 անդամ բոլոր պետությունների իրավունքի համար, և հենց էդ հիմքով խնդրել ենք, որ Դատարանի Մեծ պալատը քննի գործը։ Դա Դատարանի ամենաբարձր կազմավորումն է՝ դա իրավունքը փոփոխող, նոր իրավունք հաստատող կազմավորումն է։ Էս պահի դրությամբ Դատարանի առաջին բաժինն է քննելու գործը՝ 7 հոգանոց դատական կազմով։

Մենք հավատում ենք, որ Մարտի 1-ի գործը արժանի է Մեծ պալատի քննությանը և պիտի քննվի բանավոր լսումներով, որը հեռարձակվում է աշխարհով մեկ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում