Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

«Շմայս բռնաբարը» կարող էր դառնալ երկրի նախագահ, եթե Սերժ Սարգսյանը որոշեր, որ նա է լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում:

-Պարոն Մովսիսյան, 90 կողմ 10-ը դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Հայաստանի 4-րդ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին։ Նա խոստանում է ներգաղթ կազմակերպել, ներդրումներ բերել Հայաստան։ Հուսադրո՞ղ են արդյոք այս հայտարարությունները։

-Պետք է հաշվի առնենք, որ նոր սահմանադրությամբ և այն ԱԺ-ով, որտեղ ՀՀԿ ճնշող մեծամասնություն է, նախագահի ցանկացած թեկնածու կարող էր ընտրվել նախագահ՝ առանց սահմանադրության տառը խախտելու։ Օրինակ՝ Շմայս բռնաբարը կարող էր դառնալ երկրի նախագահ, եթե Սերժ Սարգսյանը որոշեր, որ նա է լինելու նախագահ։ Եվ ժողովուրդը չունի որևէ լծակ՝ ազդելու այդ որոշման վրա։ Անկախության պատմության այս երկար ժամանակաշրջանում, արդեն երրորդ անգամ ընտրում ենք նախագահ առանց ընտվելու, մենք ԱԺ ենք ընտրում՝ 10 հազար դրամով վաճառված ձայներով։ Եվ հիմա զարմանում եմ՝ ինչու ենք փոթորիկ բարձրացրել այն փաստից, որ նախագահ դարձավ Արմեն Սարգսյանը։ Եվ այնպես չէ, որ մինչև հիմա ամեն ինչ եղել է կարգ ու կանոնով, հիմա Արմեն Սարգսյանը Անգլիայի քաղաքացի է, և կարգ ու կանոնից դուրս է։ Եթե անգամ նա Անգլիայի քաղաքացի է, իսկ արդյոք ՀՀ քաղաքացիներից մեկի առաջադրումը մեզ ավելի ձեռնտու կլինե՞ր։ Հիմա կանխագուշակել՝ ինչպիսին կլինի Արմեն Սարգսյանը, արդյոք կկարողանա՞ իր խոստացածի գոնե մի մասն իրականություն դարձնել, երկրին օգնել գտնելու իր հունը, ես դժվարանում եմ ասել։ Ուզում եմ հավատալ, որ իր մղումների մեջ նա անկեղծ է, իսկ նրա վրա ցեխ շպրտելը․․․էլի եմ ասում, պետք է իրականությունից դուրս գանք, թե ինչ այլընտրանքներ ունենք: Ունե՞նք այլընտանքներ, Աշոտյանի կամ Շարմազանովի տիպի մարդի՞կ ավելի լավ կլիներ, որ հայտնվեին այդ պաշտոնում։ Առհասարակ վարկաբեկված դեմքերի հայտնվելը ի՞նչ կփոխեր մեր իրականությունում։ Իմ կարծիքով՝ մարդը, ով քաղաքական դաշտում երկար ժամանակ չի եղել, գուցե ինչ-որ բան կարողանա փոխի։ Հուսամ ժիլետով հոլիվուդյան աստղի պատմությունը չի կրկվի, որ ընկած Սինգապուր էր սարքում Հայաստանը։

-Սինգապուրի,  իհարկե, ականատես չեղանք։ Սակայն օրերս Սերժ Սարգսյանը, կառավարության հետ հանդիպմանը հայտարարեց, որ գոհ է 2017-ի տնտեսական ցուցանիշներից՝ 7,5 տոկոս տնտեսական աճ, որ եթե մի քանի տարի էլ այսպես շարունակվի, հնարավոր կլինի ժողովրդագրական խնդիրների մասին մտածել։

-Այս ամբողջ համակարգը հիմնված է կեղծիքի վրա, որ ընդհանրապես մարդկային դեմք չունի և ուղղված չէ դեպի հայ ժողովուրդը, և  հնարովի վիճակագրությամբ, ստով, միայն աթոռը պահելու խնդիր է հետապնդում։ Հիմա այս ստերը Սերժ Սարգսյանն ո՞ւմ է պատմում։ Ժողովուրդն իր ապրելակերպի, կենցաղի վրա զգացե՞լ է գեթ մի փոքր թեթևություն, որ իր կյանքը դեպի դրական է փոխվում։ Հավատացեք, այսօր Հայաստանի արտագաղթն այլևս ոչ միայն տնտեսական է, այլ մի մասի մոտ անելանելի վիճակի արդյունք է։ Այսօրվա ռեժիմը շատ հարցեր կան, որ չի ուզում լուծել կամ ի վիճակի չէ, կամ անհետաքրքիր է։ Այնպես որ, հիմա Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը կհայտնեն, որ այսքան տնտեսական աճ է եղել, կհասնեն Սինգապուրին, մի հատ էլ մարս կհասնեն, հիմա ինչ ասես կասեն, ես չեմ հավատում այս  խոսքերին։

Արմեն Սարգսյանին ուզում եմ հավատալ։ Շատ հեշտ է հիմա ասել, որ Արմեն Սարգսյանն էլ Սերժ Սարգսյանի նշանակած մարդն է, սահմանադրությունը խախտել է, բայց Արմեն Սարգսյանի՝ սահմանադրությանը չհամապատասխանելու մասին հայտարարությունները ծիծաղելի են։ Չեն ասում, որ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը կեղծիքով այս սահմանադրությունը կարեց իր հագով, հիմա դուրս են գալիս, ասում, որ սահմանադրությունը խախտված է։ Եվ ստացվում է՝ մենք մի կեղծիքի մյուս կեղծիքի վրա ենք հիմնվում այնպես, ինչպես ճշմարտությունը, մինչդեռ մենք վաղուց այդ թելերը կորցրել ենք, մեր երկրի կառավարման երկու-երեք տասնյակում բոլոր թելերը, որոնք հենվել են սահմանադրության դրույթների վրա, ուղղակի կորցրել ենք։ Բայց չվստահելով ոչինչ չի փոխվի։ Ունենք այն, ինչ ունենք։ Եվ սա վերջին հաշվով դառնում է ֆեյսբուքյան բողոք, ո՛չ ակցիա, ո՛չ փողոց դուրս գալ։ Ժողովուրդը լյումպեն վիճակում է, և այդ բողոքն էլ իրական չէ։ Մնում է մարդը, որը ազնիվ է, պարկեշտ է, ցավում է իր երկրի համար։ Իսկ երեկ Արմեն Սարգսյանի խոսքից ես անկեղծ զգացի, որ նա ցավում է երկրի համար։
-Ապրիլին վարչապետի ընտրությունն է։ Շատերն ասում են, որ պետք է միավորվել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։

-Եթե այդպես լինի, դա կլինի հայ ժողովրդի, պատմական, փուլային անցումային կետերից մեկը։ Եթե կարողանանք ներսով-դրսով այնպես անել, որ Սրեժ Սարգսյանը չհայտնվի իր համար ձևած սահմանադրական կոստյումը հագին, ճիշտ կլինի, բայց դա քիչ հավանական է։ Այո՛, դա պետք է, բայց ես չեմ պատկերացնում դա անելու մեխանիզմները, լծակները, թե ինչպիսին պետք է լինեն այդ լծակները։

ողոցային պայքարի եղանակով հնարավոր չէ՞։

-Ինձ թվում է՝ փողոցային պայքարը սպառված է։ Մարտի մեկի ցույցի տվյալներն ինձ շատ տխրեցրին։ Այդքան արյուն է թափվել, տասը հոգի զոհվել են, և 1000 հոգի մարդ էր հավաքվել, կամ գուցե այլևս չեն վստահում ոչ մի ցույցի։ Ինձ թվում է՝ պայքարի այդ ձևը վերացրել են։ Ինձ պետք է հանել այն դրույթը, որ դրսում գտնվող, արտագաղթած հայերը զրկվել են երկրի կառավարմանը մասնակցելու հնարավորությունից։ Սերժ Սարգսյանը, հասկանալով իր ամենաթույլ տեղը, կտրել է այն մասը, որը իրենցից հաստատ գոհ չի լինի։ Սակայն սա հսկայական ներուժ է, որի սահմանադրական իրավունքը պետք է վերականգնվի որպես քվեարկության մասնակիցներ, ինչպես շատ երկրներում կա և որը նաև կօգնի իրենց տնտեսապես  մուտք գործել երկիր, եթե կարողանան ազդել քվեարկությունների ժամանակ իրենց ձայնով, ուրեմն իրական ներդրումներ կլինեն և կլինի վստահություն։ Իսկ միջավայրը, որտեղ իշխանավորը փորձում է ամեն գնով այնպես անել, որ հանկարծ աթոռը չկորցնի, մի քիչ հեռու գտնվողները ասում են, որ սրանց վստահել չի կարելի, սրանք բոլորը լափող են, գողացող են, սա իսկապես դարձել է տխուր իրականություն։ Հայ ազգի մեջ կան նորմալ մարդիկ, ովքեր ուզում են իրենց երկիրը տեսնեն բարվոք, գեղեցիկ։ Իշխանության մեջ էլ կան նորմալ մարդիկ, որոնց ես համարում եմ պարկեշտ, գուցեև մենք բոլորս ուս ուսի տալով կարողանանք մեր երկիրը այս փոսից հանել։

-Մարտի մեկին  հրապարակում կողք կողքի շատ ուժեր կային, հավաքված ուժերից մեկը քաղաքական պայքարի կողմնակից է, մասնակցում է ընտրություններին և պակերացնում է ընտրական գործընթացներով Հայաստանում փոփոխությունների հասնելու հնարավորությունը, մյուս մասը մերժում է ընտրությունները։ Այս հակասություններով լի իրավիճակը հնարավորություն կտա՞ համագործակցության։

-Պետք է փորձել նման համախմբում ստեղծել։ Այստեղ պիտի մի կողմ դնել ներքին  կուսակցական հարցերը, պետք  ունենանք երկիր, որտեղ կաշխատի օրենքը։ Պետք է ներսով և դրսով միանալ, որ եթե կարողանանք այս զուլումը, այս թյուրիմացությունը մեր երկրից հանենք, ուրեմն ապրի հայ ժողովուրդը։

Արմեն Սարգսյանը հույս է, խեղդվող վերջին հույսը փրփրուրներից կախվելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում