Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Նախկին դատապարտյալը ընկերուհու արկածների մասին իմանալով՝ դաժանաբար սպանել է նրան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ռաֆիկ Խ.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Ռաֆիկին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Ռաֆիկի ընկերուհին է՝ Լենա Ս.-ն (անունը փոխված է):

Դատարանը հիմնավորված է համարել գործի հետևյալ հանգամանքները:

2012 թվականի նոյեմբերի 22-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆիկ Խ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժը նա կրել է «Կոշ» ՔԿՀ-ում:

Պատիժը կրելու ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերին, Ռաֆիկը հեռախոսազանգով ծանոթացել ու մտերմացել է Լենա Ս.-ի հետ:

2017 թվականի մարտի 3-ին Ռաֆիկն ազատվել է պատժի կրումից: Եկել է Երևան՝ քեռու տուն, իսկ ժամը 18-ի սահմաններում գնացել է Լենայի տուն: Այդ օրը Լենայի ծննդյան օրն էր: Ռաֆիկը ծանոթացել է Լենայի մայրիկի ու քեռու տղայի հետ:

Երեկոյան Լենային շնորհավորելու են եկել նրա ընկերները: Խնջույքի ընթացքում Լենան ու Ռաֆիկը ալկոհոլ են օգտագործել:

Ժամը 22-ի սահմաններում հյուրերը գնացել են: Լենան Ռաֆիկին առաջարկել է գնալ ակումբ՝ զվարճանալու: Բայց Ռաֆիկը դեմ է եղել, որ Լենան ալկոհոլ օգտագործած վիճակում ակումբ գնա: Լենան ու Ռաֆիկը այդ հարցի շուրջ վիճել են: Ռաֆիկը զայրացել, ձեռքը բարձրացրել ու ասել է, թե կխփի, բայց չի խփել:

Լենան նստած տեղից վեր է կացել, նրա ոտքը դիպել է սեղանին, սեղանը շրջվել է, ափսեներն ու բաժակները ջարդվել են: Ռաֆիկը դուրս է եկել Լենայի տանից:

Հաջորդ օրը Ռաֆիկը նորից գնացել է Լենայի տուն: Ամբողջ օրն անցկացրել է այնտեղ:

Ժամը 23-ի սահմաններում Ռաֆիկը խանդի հողի վրա վիճել է Լենայի հետ: Վիճաբանության ժամանակ նա խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Լենայի որովայնին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ձախ կեսի թափանցող ծակած-կտրած վերքի ձևով՝ մեծ ճարպոնի, զստուղու գալարի վնասումով, ինչն ուղեկցվել է տարածուն թարախաֆիբրինային պերիտոնիտով:
Այս միջադեպի ժամանակ Լենայի մայրը տանը չի եղել, իսկ քեռու տղան գտնվել է լոգարանում:

Լենային հարվածելուց հետո Ռաֆիկը դանակը նետել է սեղանին: Լենան վերցրել է դանակը: Ռաֆիկը քաշել է նրաձեռքից, որ դանակը խլի, այդ ընթացքում վնասել է իր ձեռքը:

Այնուհետև Ռաֆիկը վիրակապել է Լենայի որովայնը: Լենան փոխել է հագուստը:

Պայմանավորվել են, որ Լենայի հարազատներին կասեն՝ իբր նա անսպասելի ցատկել է դանակով միրգ կտրտող Ռաֆիկի գիրկը, ու խոհանոցային դանակը պատահաբար մտել է նրա որովայնը:

Գիշերը Լենայի ինքնազգացողությունը վատացել է: Նրան ցավազրկող են տվել: Առավոտյան նրա վիճակն այնքան է վատացել, որ Ռաֆիկն անձամբ շտապօգնություն է կանչել: Լենային տարել են հիվանդանոց, փրկել են:

Ըստ Ռաֆիկ Խ.-ի ցուցմունքի՝ դեպքի օրվա երեկոյան Լենայենց տանը ինքն ու Լենան զրուցել են: Լենայի մայրը տանը չէր, քեռու տղան լոգասենյակում էր: Ինքը նստած էր հյուրասենյակ բազկաթոռին, իսկ Լենան՝ իր ոտքին:

Լենան իրեն պատմել է նախկին ընկերների մասին: Ինքը նրան ասել է, թե չի ցանկանում լսել՝ նախկինում նա ում հետ է եղել, դա իրեն չի հետաքրքրում:

Լենայի պատմությունից ինքը զայրացել ու պահանջել է, որ նա վեր կենա իր գրկից: Լենան վեր է կացել, կանգնել է իր կողքին, ձեռքը դրել է իր գլխին ու ասել է, թե էլի բան կա, որ ցանկանում է պատմել իր նախկին կյանքից:

Ինքը շատ ուժեղ խանդել է: Բազկաթոռի կողային հատվածում այդ պահին խոհանոցային դանակ կար: Վերցրել է այն ու մեկ անգամ հարվածել է Լենայի փորին: Հետո դանակը գցել է սեղանի վրա: Լենան դանակը վերցրել է: Ինքը վախեցել է, որ նա այդ դանակով ինքնավնասում կարող է անել, ձախ ձեռքով դանակը քաշել-վերցրել է նրա ձեռքից, որի ժամանակ վնասել է իր ձեռքը:

Դրանից հետո օգնել է Լենային՝ պառկեցրել է մահճակալին: Լենան փոխել է արյունոտ շորերը: Ինքը վիրակապել է նրա վերքը: Լոգարանից դուրս եկած տղային ասել են, թե Լենան անսպասելի թռել է իր գիրկը, ու դանակը պատահաբար մտել է նրա որովայնը:

Գիշերն ինքը մնացել է Լենայի կողքին: Երբ Լենայի ինքնազգացողությունը վատացել է, նրան ցավազրկող է ներարկել: Ամբողջ գիշեր արթուն նստել է Լենայի կողքին:

Առավոտյան ճնշված վիճակում դուրս է եկել տանից, պատահական տաքսիով գնացել է Կիևյան փողոց, ճանապարհին դանակը դեն է նետել…

Կեսօրին նորից վերադարձել է Լենայի տուն: Տեսել է, որ նա շատ վատ է զգում, զանգել է շտապօգնություն: Լենային տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն…

Ռաֆիկ Խ.-ն պնդել է, թե Լենային դանակով հարվածել է խանդի պատճառով, զղջում է այդ արարքի համար, խնդրում է մեղմ վարվել:

Տուժողը նույնաբովանդակ ցուցմունք է տվել, ասել է, թե Ռաֆիկից բողոք, պահանջ չունի: Նա ասել է, թե վնասվածք ստանալուց հետո չի ցանկացել շտապօգնություն զանգել՝ մտածելով, թե Ռաֆիկին վատություն կանի՝ ոստիկանները կիմանան նրա արարքի մասին, նորից կբռնեն…

Դատարանը որպես մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առել վնասվածք պատճառելուց հետո Ռաֆիկի կողմից տուժողին օգնություն ցույց տալը:

Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնվել հանցագործությունների կատարման ռեցիդիվը Ռաֆիկ Խ.-ի կողմից:

Ռաֆիկ Խ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս 28 օր ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Ռաֆիկ Խ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե այս դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում