Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Ով չի ընդունում համախմբման գաղափարն ու անհրաժեշտությունը՝ սպասարկում է Սերժ Սարգսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, մարտի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացվելու, ի՞նչ մասնակցություն կունենա ճակատը, որո՞նք են հիմնական պահանջները։

Մեկ շաբաթ է՝ առողջական խնդիրներից ելնելով, չեմ մասնակցել ճակատի քննարկումներին։ Մի բան գիտեմ՝ առաջարկը եղել է Սփյուռքից, «Հայկական վերածնունդ» կազմակերպությունն է Ստրասբուրգում, Գլենդելում, Լոնդոնում, Լեհաստանում փորձում բողոքի ակցիաներ իրականացնել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների և մարդու իրավունքների:

Բնական է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը չէր կարող կողքի կանգնել ու անմասն մնալ։ Ըստ այն ժամանակվա քննարկումների՝ մենք պետք է համատեղ նույն ժամերին, տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ իրականացնեինք։

-Մի քանի հայտարարություններ եղան՝ միասնական օրակարգով ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու շուրջ։ Առաջիկայում իրենց հետ հանդիպումներ նախատեսվո՞ւմ են։

Մինչ «Հայկական վերածննդի» առաջարկը մենք քննարկում էինք տարբեր հնարավոր գործընկերների հետ համագործակցությունը։ Դա մնում է ուժի մեջ։ Իմ անձնական կարծիքով՝ այս գործըթնացը պետք է գնա։ Հանրության փողոց դուրս գալու մեսիջներից մեկը հենց միասնություն տեսնելն է։ Այսինքն՝ այն ինչ անում է Զարուհին այս երկու ամսվա ընթացքում, տեսաք, որ արդյունք չեղավ։ Նիկոլենք, ՀԱԿ-ն արեցին՝ արդյունքը տեսանք։ Ես այդ պատճառով էլ, կարծում եմ, որ համախմբում է անհրաժեշտ։

-Բայց կստացվի՞ համախմբվել ու տարաձայնությունները մի կողմ դնել։

Եթե մարդիկ Հանրապետական կուսակցության գործունեությունը դավաճանություն են որակում ու կարծում են, որ նրանց հետագա պաշտոնավարումը բերելու է երկրի կորստին, պետք է համախմբվեն։ Պատերազմի՝ օդից կախվաած վտանգի պայմաններում պետք է համախմբվել։ Եթե այս ամենը չի ստիպի իրենց քարը փեշից թափել ու համախմբվել՝ ուրեմն ռեժիմից ոչնչով չեն տարբերվի։ Ես նման գնահատական կարող եմ տալ։

-Ամեն դեպքում տարբեր միավորումները բերել են նրան, որ աշխարհաքաղաքական պատկերացումները, միմյանց հասցեին մեղադրանքները՝ ծախված լինելու վերաբերյալ հայտարարությունները, տարբեր այլ խնդիրներ պառակտման առիթ են դարձել։ Արդյո՞ք հիմա էլ չկա նման վտանգ։

-Եթե այդ չափորոշիչներով շարժվենք՝ շատ բարդ է։ Մենք ուզում ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք այդ գործընթացներում կամ չեն ներքաշվել, կամ էլ մասամբ են ներքաշվել ու կարող նե հաղթահարել։ Եթե այդ մարդիկ չեն հասկանում, որ մենք երկիր ենք կորցնում, Ապրիլյան քառօրյա պատերազմ է եղել, ապրիլի երկուսի ընտրություններ են եղել ու պետք է համախմբվել՝ իրենց գործն է։ Եթե այս ամենը հաշվի առնելով չեն համախմբվում՝ նշանակում է Սերժ Սարգսյանի գործընկերներն են։ Ով չի ընդունում համախմբման գաղափարն ու անհրաժեշտությունը՝ սպասարկում է Սերժ Սարգսյանին։

-Խորհրդարանն ընտրեց 4-րդ նախագահին՝ Արմեն Սարգսյանին։ Ի՞նչ տպավորություն ունեք, կարծես, Կարեն Կարապետյանի նման, այս դեպքում էլ կա որոշակի ոգևորություն հանրության կողմից։

-Ես իմ կարծիքն ասել եմ, բայց ուզում եմ մի բան ավելացնել։ Եղել է Հոկտեմբերի 27 , Մարտի 1 ու ոչինչ չի բացահայտվում։ Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցն է, մեղադրում ենք ադրբեջանցիներին, բա դուք ինչո՞վ եք նրանցից տարբերվում։ Այս ամբողջ ճահճի մեջ Արմեն Սարգսյանն իր դրական, ինտելեկտուալ կերպարով, արևմտյան արժեհամակարգով ի՞նչ կարող է անել։ Մի բան կարող եմ ասնլ՝ եթե ժողովուրդը փողոց դուրս գա, ինքը կարող է դերակատարում ունենալ ու անցնի ժողովրդի կողմը։ Հակառակ դեպքում՝ նրան այդ ճահիճը կուլ է տալու։ Այսինքն՝ ժողովրդական շարժումը նաև Արմեն Սարգսյանին պետք է փրկի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում