Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ի՞նչ է բարբաջում Մոսկվան Կուրղինյանի շուրթերով

Կրեմլի սիրված «հաճախորդներից» մեկը` ռուսաստանցի տխրահռչակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը երեկ հարցազրույց է տվել vestikavkaza.ru լրատվական-վերլուծական կայքին` հանդես գալով «սենսացիոն» բացահայտումներով: Սա այն դեպքն է, երբ Կուրղինյանը ձգտել է հնարավորինս անհեթեթ մտքեր արտահայտել` Կրեմլին հաճոյանալու, Պուտինի Սառը պատերազմի կոնցեպտի մեջ խցկվելու նպատակով:

Կուրղինյանը խոսել է երեսունամյա վաղեմության իրադարձությունների` 1988-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած հայկական կոտորածների մասին: Ինքահռչակ քաղաքագետը պնդում է, որ Սումգայիթի ջարդերը կազմակերպել են ոչ թե ադրբեջանցիները, այլ` միջազգային կազմակերպությունների կողմից վարձված կողմնակի մարդիկ` հայ-ադրբեջանական կառավարելի հակամարտություն հրահրելու, իր իսկ ձևակերպմամբ` դեմոկրատական և լիբերալ միֆեր տարածելու նպատակով: Կուրղինյանն ակնհայտորեն գտնվում է Պուտինի վերջին ելույթի, այսպես ասած, «դոզայի» տակ, կամ` ավելի հավանական է, ուղղակի կատարում է կրեմլյան շրջանակների քարոզչական պատվերը:

Դաշնային ժողովի առջև ունեցած ծրագրային ելույթում Պուտինն, առանց այլևայլության, Արևմուտքը և հատկապես` ԱՄՆ-ը հռչակեց Ռուսաստանի թիվ մեկ «թշնամի»: Այս օրերին Ռուսաստանում մոլեգնում է աննախադեպ քարոզչություն Արևմուտքի, նրա արժեքների դեմ, այդ տրամաբանությամբ «խմբագրվում» է նույնիսկ պատմությունը` հարմարեցվելով պուտինյան «թեզերին»: Կուրղինյանի ելույթն այս շարքից է և ակնհայտորեն բացահայտում է պուտինյան Ռուսաստանի դեմքը, եթե նույնիսկ հայկական ազգանուն կրող պալատական խոսնակը չունի ֆորմալ որևէ կարգավիճակ:

Կուրղինյանի արածն անբարոյական է, առաջին հերթին, մասնագիտական էթիկայի տեսանկյունից, որովհետև նույնիսկ ամենակեղտոտ պատվերները պրոֆեսիոնալները կատարում են մասնագիտական նորմերի շրջանակում: Կուրղինյանն ոտնձգություն է կատարել պատմության, ճշմարտության, Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակի, մեծ հաշվով` մեր համազգային շարժման ու նրա լուսավոր նպատակների դեմ: Լակոնիկ տեսանյութը բացահայտում է, թե որքան հեռու կարող է հասնել ռուսական օֆիցիոզ քարոզչության ցինիզմը, մյուս կողմից` ինչքան կարող են նվաստանալ, ուրանալ իրենց արմատները Ռուսաստանի հայկական «էլիտայի» որոշ ներկայացուցիչներ` ռուսական արքունիքին քծնելու նպատակով:

Սերգեյ Կուրղինյանը, Անդրանիկ Միհրանյանը, մյուսները պարբերաբար հանդես են գալիս հակահայկական հայտարարություններով, ծաղրում են հայկական պետականությունը, մեր քաղաքական գործիչներին, ապա Երևանում արժանանում են պետական բարձր ընդունելության: Եթե Հայաստանի իշխանությունները մի փոքր արժանապատվություն, պետական մտածողություն ունենային, նման մարդիկ Հայաստանում կհայտարարվեն` որպես «անցանկալի անձ»: Եթե նման բան տեղի չի ունենում, ապա Հայաստանի իշխանության ներկայացուցիչները նույնանում են կուրղինյանների, միհրանյանների հետ` բարոյապես ոչնչացնելով մեր պետության հիմքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում