Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ընդդիմության համախմբման օրակարգը պետք է շատ հստակ լինի. հանրությունը պետք է տեսնի, որ դա խաղ չի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

-Մարտի 1-ին ընդդիմությունը ցույց տվեց, որ միասին քայլելու դժվարություն չունի։ «Սասնա ծռեր»-ի համակիրները, «Ժառանգություն» կուսակցությունը, «Ելք»-ը, ՀԱԿ-ը միասին գնացին Մյասնիկյանի արձանի մոտ։ Ի՞նչ կարող են անել դրանից հետո։ Կա՞ հանրային գործողությունների միասին գնալու պոտենցիալ՝ շարունակվող անտագոնիզմի պայմաններում:

-Իրականում հարցը բազմաշերտ պատասխան է պահանջում։ Ճիշտ նշեցիք, ընդդիմադիր քաղաքական ուժերը խնդիր չեն տեսնում միասնական ակցիայի մասնակցելու։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր պահի, եթե լինի հանրային պահանջ, եթե Հայաստանում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ հանրությունը կորոշի դուրս գալ փողոց և նաև փողոցում կոշտ և խորքային պայքար մղել, այդ դեպքում այդ քաղաքական ուժերը կլինեն հանրության շարքերում և, անկախ նրանից, թե համագործակցության ինչպիսի ձևաչափ կձևավորվի, կարծում եմ, քաղաքական ուժերը իրենց վարքով ցույց տվեցին, որ իրենք կլինեն հանրության մեջ։ Այստեղ հարցն այն է՝ արդյոք նրանք առանց հանրության ակտիվության սպասելու կցանկանան միասնական գործունեություն ծավալել։ Այստեղ կարող են որոշակի կասկածներ ունենալ՝ նախ և առաջ հիմնվելով հենց այն հանգամանքի վրա, որ, այնուամենայնիվ, մինչ այսօր էլ կա անվստահություն մեկը մյուսի նկատմամբ, որ միևնույն խնդրի վերաբերյալ կան շատ տարբեր մոտեցումներ, և նաև հանրության տարբեր շերտեր տարբեր կերպ են ընկալում այդ ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Եվ ընդդիմադիր այս կամ այն ուժը որոշակի ռիսկի է դիմում, երբ սկսում է համագործակցել մյուս ուժի հետ, որովհետև կարող է իր ընտրազանգվածը, հանրության՝ իրեն պաշտպանող հատվածը այս դեպքում հիասթափվի, ասի՝ ինչու դու գնացիր համագործակցեցիր մյուս ուժի հետ։ Այս վտանգը, իհարկե, կա, և սա զսպիչ գործոն է այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժի համար։ Այսինքն՝ պետք է այս հնարավոր համագործակցության նոր ձևաչափը տարբեր քաղաքական ուժերի միջև լինի համոզիչ հանրության շատ տարբեր շերտերի համար։ Այսինքն՝ հանրությունը պետք է տեսնի, որ դա խաղ չի, դա շատ լուրջ է, և հաղթահարված են հիմնական տարաձայնությունները և նաև այդ ամենը պետք է շատ թափանցիկ լինի։ Եթե թափանցիկ չի լինում, շատ կասկածների տեղիք է տալիս, և անվստահությունը գուցե խորանա։

-Պարոն Վարդանյան, այս ուժերից մեկը քաղաքական պայքարի կողմնակից է, մասնակցում է ընտրություններին և պակերացնում է ընտրական գործընթացներով Հայաստանում փոփոխությունների հասնելու հնարավորությունը, մյուս մասը մերժում է ընտրությունները։ Այս հակասություններով լի իրավիճակը հնարավորություն կտա՞ համագործակցության։

-Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում հնարավոր է եղել համագործակցություն։ Եվ երբ վերլուծում ենք այս իրավիճակը, պետք է անպայման նշենք, որ նմանատիպ պայմաններում, եթե այնտեղ հնարավոր է եղել, չի բացառվում, որ մեզ մոտ էլ հնարավոր լինի։ Երկրորդ՝ այստեղ շատ բան կախված է նրանից, թե արդյոք ինչ-որ մի համընդհանուր քաղաքացիական շարժում կձևավորվի ռադիկալ փոփոխություններ իրականացնելու օրակարգով։ Եթե նման շարժում ձևավորվի, այս դեպքում, կարծում եմ, հավանականությունը մեծ է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ընդհանուր լեզու կգտնեն և տարաձայնությունները մի կողմ կդնեն, որովհետև, վերջիվերջո, այդ շարժման ներսում պետք է որոշվի, թե որն է լինելու արդյունավետ ճանապարհը, և ամեն մի քաղաքական ուժ իր այդ դիրքորոշումը այդ շարժման ներսում կարող է ներկայացնել և փորձել համոզել շարժման ներսում, որ այդտեղ ճիշտ է իր դիրքորոշումը։ Վերջիվերջո, այն փաստարկները, որոնք համոզիչ կլինեն մեծամասնության համար, այդ կերպ էլ, կարծում եմ, ընթացքը կընթանա այն կերպ, թե որ փաստարկները մեծամասնության համար համոզիչ կլինեն։ Եվ այս պարագայում արդեն նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք անձնապես կողմ չեն այդ դիրքորոշմանը, կարծում եմ, իրենք կորոշեն համակերպվել այդ իրավիճակի հետ և իրենց լուման ունենալու այդ ամենում, այլապես դուրս կմղվեն։

-Հիմա առաջարկվում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու շուրջ համախմբվել։ Եթե այս օրակարգի շուրջ հաջողության չհասնեն, հնարավո՞ր է՝ այս ընտրական գործընթացներից հետո լինի այլ օրակարգ և համախմբում։ Հայաստանում գրեթե անհնար է լինում այսպիսի համախմբում։

-Կարծում եմ, որ հնարավոր է։ Իհարկե, երբ կա ընտրական գործընթաց, այդ ֆորմատի առաջացման հավանականությունն ավելի է մեծանում։ Բայց մյուս կողմից պետք չի բացառել, որ ընտրություններից դուրս էլ է հնարավոր, բայց այդ դեպքում շատ ավելի հստակ պետք է լինի այդ համախմբման օրակարգը, գործողությունների տրամաբանությունը, ռազմավարությունը, որովհետև հասկանալի է, որ այստեղ կամ պետք է իրենք ձգտեն հասնել նրան, որ լինեն արտահերթ ընտրություններ, կամ պետք է ձգտեն այնպես անել, որ ռադիկալ փոփոխություններն աստիճանաբար իրականացվեն հենց գործող իշխանությունների օրոք։ Այսինքն՝ երկու տարբերակն էլ հնարավոր է, բայց դա պահանջում է լրացուցիչ ջանք, պահանջում է ինչ-որ տեղ լրացուցիչ կամք, որովհետև գուցե երկարաժամկետ պայքար լինի։ Հասկանալի է, որ եթե ընտրական փուլ է, այդ փուլը կարճ է ժամկետային առումով, քանի որ դու արագ պետք է ինչ-որ բանի հասնես, մասնակցես ընտրություններին կամ բոյկոտես և այլն։ Իսկ մյուս դեպքում հասկանալի է, որ դու ժամկետի առումով սահմանափակված չես, մյուս կողմից էլ՝ քանի որ գործիքակազմը կարող է շատ ավելի լայն լինել, դա պահանջում է հավելյալ ջանք՝ որը ընտրել, որն է ճիշտը։ Այդ դեպքում, բնականաբար, կարող են լինել շատ ավելի մեծ տարաձայնություններ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական ուժերի միջև, թե որ տարբերակն ընտրել։ Դա դժվարացնում է համախմբումը և նոր ֆորմատի ստեղծումը։ Սա պետք է հաշվի առնել, որ ավելի հեշտ է համախմբում ապահովել ընտրական փուլի ժամանակ։ Սակայն մյուս կողմից ընտրական փուլից դուրս համախմբումը շատ ավելի կայուն է և շատ ավելի խորքային։ Ինքը կարող է ավելի երկարաժամկետ պայքարի ֆորմատ պահանջել, բարդությունները կարող են շատ լինել, բայց դրա փոխարեն դրանք կարող են ավելի խորքային ու երկարաժամկետ լուծումներ գտնել։ Այդ դեպքում նաև հանրությունն ինքը ունի հնարավորություն ինքնամաքրվելու, ինքնակազմակերպվելու, ավելի իր քաղաքացիական գիտակցության մակարդակը բարձրացնելու։ Ընտրական փուլի ժամանակ ամեն ինչ շատ արագ է լինում, ու դրական նստվածքը շատ ավելի թույլ է լինում, իսկ մյուս դեպքում՝ նստվածքն ավելի մեծ ու խորքային է։ Ամեն դեպքում, իհարկե, շատ բան կախված է նրանից, թե ընտրական փուլից այն կո՞ղմ է փորձ արվում համախմբել ու պայքարի նոր ֆորմատ ստեղծել։ Այդ դեպքում շատ համոզիչ պետք է լինի ասելիքը, թե ինչ պետք է անել։ Ընտրություններ չկան, այդ դեպքում ինչի պետք է ձգտենք, արտահերթ ընտրությունների՞, եթե այո, ապա ինչպե՞ս։ Որքան է հավանական, որ իշխանությունները կհամաձայնեն արտահերթ ընտրություններ իրականացնել։ Իսկ եթե նպատակը արտահերթ ընտրությունները չեն, ապա որն է լինելու նպատակը, հստակ պետք է լինեն գործողությունները, որոնք կարող են փուլ առ փուլ բերել դրական, ժողովրդավարական փոփոխությունների։ Ուրեմն պետք է խնդիր առ խնդիր գնալ, տարբեր խնդիրներ դնել, որոնք խնդրահարույց են Հայաստանի համար ժողովրդավարության տեսակետից, մարդու իրավունքների տեսակետից, և փորձել այդ խնդիրները լուծելով գնալ առաջ։ Այդ խնդիրներից մեկը կարող է լինել այն, որ, ասենք, ընտրական փուլը վերջացավ և հիմա մտածում են՝ համախմբվենք ու պայքարենք։ Օրինակ՝ հանուն ինչի՞ պետք է միավորվեն ու պայքարեն։ Օրինակ՝ հանուն նրա, որ, ենթադրենք, Հանրային հեռուստաընկերությունը դարձնել իսկապես Հանրային հեռուստատեսություն։ Օրինակ՝ պարտադրել իշխանություններին հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար Հանրային հեռուստատեսությամբ, որպեսզի այնտեղ տարբեր տեսակետներ հնչեն, և Հանրային հեռուստատեսությունը չօգտագործվի որպես քարոզչական գործիք իշխանությունների ձեռքում։ Նմանատիպ տարբեր հարցեր կարող են լինել։ Եթե քաղբանտարկյալների խնդիր կա, ուրեմն նրանց խնդիրը կարող է արծարծվել և այդ շարժումը նպատակ ունենա այնպես անել, որ չլինեն քաղբանտարկյալներ։ Կամ կոնկրետ կոռուպցիայի, գնումների, տենդերների հետ կապված խնդիրներ կարելի է բարձրացնել ու փորձել լուծումներ պարտադրել։ Նախ պետք է իրենց առջև դրված խնդիրների կարևորությունը նշվի այդ ընդհանուր պատկերի մեջ և նաև, թե ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել այս խաղի կանոնների պարագայում։ Այսինքն՝ երբ իշխանությունները նրանք են, որոնք կան ու չեն հեռացել, ինչ կարելի է անել այդ պարագայում։ Գուցե լինեն խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել, մինչև այդ ամբողջական իշխանափոխությունը տեղի չունենա։

Բայց հնարավոր է՝ լինեն ինչ-որ խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է նույնիսկ այս իշխանությունների պարագայում։ Քանի դեռ այս քարտեզագրումը տեղի չի ունեցել, որևէ համախմբում հաջողություն չի ունենա, որևէ շարժում չի ստեղծվի։ Ես մի կարևոր բան ասեմ. իմ խորին համոզմամբ՝ նոր ֆորմատը, նույն շարժումը կարող է ստեղծվել այն դեպքում, երբ քաղաքացիական տարբեր խմբեր կարողանան իրենք ստեղծել պլատֆորմը և իրենք քաղաքական ուժերին բարեկամաբար պարտադրեն միանալ այդ ֆորմատին և համագործակցել։ Այսինքն՝ նախաձեռնությունը պետք է լինի ակտիվ քաղաքացիական խմբերից, ակտիվ քաղաքացիների կողմից, այդպես ավելի ճիշտ կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում