Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Պուտինն անցնում է ռուբիկոնը. Հայաստանի նոր ռիսկերը

Դաշնային ժողովին ուղղված Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը, որտեղ նա խոսել է Ռուսաստանի միջուկային սպառազինության արդիականացման մասին, ճնշող տպավորություն է թողել: Սառը պատերազմի վերածնման մասին խոսակցությունները գուցե հիմնազուրկ լինեին, եթե գործընթացը չուղեկցվեր նաև, այսպես կոչված, գաղափարական բաղադրիչով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երեկ հայտարարել է, որ գլխավոր պատմական իրադարձությունը, որ կցանկանար փոխել, Խորհրդային միության փլուզումն է: Կալինինգրադում մեդիաֆորումի ժամանակ նրան բլից-հարցեր են տվել, այդ թվում՝ Ռուսաստանում տեղի ունեցած որ իրադարձությունը կցանկանար փոխել: Առանց հապաղելու Պուտինն ասել է. «Խորհրդային միության փլուզումը»: Սա բացահայտում է ոչ միայն պատմության Պուտինի ընկալումը, այլ` նրա այսօրվա քաղաքականության նպատակը: Արևմտյան մամուլը, զուգահեռներ անցկացնելով Սառը պատերազմի հետ, Պուտինին արդեն կնքել է «երիտասարդ Բրեժնև» անունով:

«Պուտինին ժամանակակից զենք է անհրաժեշտ, և ոչ թե ժամանակակից Ռուսաստան»,- գրել է հեղինակավոր Bloomberg-ը: Ակնարկը թերևս թափանցիկ է, որովհետ հետամնաց Ռուսաստանն ակնհայտորեն չի կարող դիմանալ ժամանակակից սպառազինության «ծանրությանը»: Առաջին Սառը պատերազմն ավարտվեց Խորհրդային Միության անփառունակ վախճանով` հենց այն պատճառով, որ Մոսկվան ֆինանսապես չդիմացավ սպառազինությունների մրցավազքին: Եթե Սառը պատերազմի տարիներին քաղաքակիրթ աշխարհի և սովետական ազդեցության սահմանը Բեռլինի պատն էր, հիմա դա գտնվում է Ուկրաինայի արևելքում կամ ռուս-վրացական սահմանին:

Պուտինի սանձազերծած նոր Սառը պատերազմն ավելի կարճ ընթացք կունենա. այսօրվա Ռուսաստանը 20 միլիոն սոված քաղաքացի ունեցող տեխնոլոգիապես հետամնաց երկիր է: Նախագահության չորրորդ ժամկետին ձգտող Պուտինը լուրջ երկընտրանքի առջև էր և, կարծես թե, դադար էր վերցրել` ստրատեգիական որոշում կայացնելու համար: Նախագահության վերջին ժամկետը նա կարող էր ավարտել պատմական ակորդով` հանուն Ռուսաստանի եվրոպական հեռանկարի զոհաբերելով իր շուրջ ստեղծված համակարգը: Սակայն Պուտինը որոշեց անցնել Ռուբիկոնը, որը Մոսկվայի էլիտային, ըստ էության, զրկում է այլընտրանքից. ըստ ամենայնի` Պուտինն ու կայսրությունն են զոհաբերվելու` հանուն Ռուսաստանի քաղաքակիրթ հեռանկարի:

Ռուսական կայսրության` կարճաժամկետ ապագայում կործանման կանխատեսումն, անշուշտ, շանս է Հայաստանի համար` հեռանկարի տեսանկյունից: Մյուս կողմից` թեկուզև կարճ ժամանակով, աշխարհը ու հատկապես հետխորհրդային տարածքը գործ են ունենալու ռեպրեսիվ ավելի մեծ պոտենցիալ ունեցող Ռուսաստանի հետ: Ընդ որում, «կարճ ժամանակահատված» ասվածը Հայաստանի պարագայում խիստ պայմանական ու հարաբերական է, որովհետև ինքնիշխանության իմունիտետից զրկված Հայաստանը պետք է կարողանա հակազդել Մոսկվայի ուժգնացող ճնշմանը:

Մի կողմից` Հայաստանը պետք է վարի խիստ հաշվենկատ արտաքին քաղաքականություն, մյուս կողմից` չպետք է վերջնականապես կլանվի կայսրության կողմից` նրա փլատակների տակ հայտնվելու հեռանկարից խուսափելու նպատակով: Ապագաղութացման, նույնիսկ ԵՏՄ-ն կամ ՀԱՊԿ-ն լքելու կոչերը հիմա ակտուալ չեն, որովհետև միջազգային այսօրվա համատեքստում արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձ կարող է միայն նոր ռիսկեր ծնել Հայաստանի անվտանգության համար:

Մյուս կողմից` Հայաստանը պարտավոր է բովանդակություն հաղորդել համաշխարհային մյուս կենտրոնների, հարևան երկրներ հետ ունեցած իր շփումներին` դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, անվտանգության համակարգ ունենալու համար: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ֆորմսլացված են բավականին բարձր մակարդակով, սակայն զուրկ են բովանդակային բաղադրիչից, հայ-ամերիկյան հարաբերություններն առհասարակ զուրկ են օրակարգից, հայ-վրացական, հայ-իրանական հարաբերություններն, անշուշտ, բարեկամական են, սակայն` առանց տարածաշրջանային կամ ստրատեգիական բաղադրիչի:

Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է սեղմ ժամկետում լրացնել արտաքին քաղաքականության այս վակուումը` միջազգային նոր մարտահրավերներին, ռուսական հնարավոր ճնշումներին դիմակայելու համար: Մյուս գերակա ուղղությունը` Հայաստանի քաղաքական, տնտեսական համակարգերն արդիականացնելն է` դրանք համաշխարհային համատեքստին համահունչ դարձնելու նպատակով: Պետության ժամանակակից մոդելի ստեղծումը թույլ կտա ավելի ադեկվատ ու օպերատիվ արձագանքել գլոբալ և ռեգիոնալ փոփոխություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում