Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Կարեն Կարապետյանի գնացքը մեկնեց

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով։ Ինքնին հասկանալի է, որ Կարապետյանի Գյումրի մեկնելու առիթը հենց նոր ЭП2Д էլեկտրագնացքն է, որը վերջերս է ձեռք բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:


Փաստորեն` Կարապետյանը դարձել է նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը: Կարեն Կարապետյանի այսօրվա ոչ ստանդարտ ուղևորությունը խորհրդանշական է` հատկապես, երբ հաջորդում է երկրի չորրորդ նախագահի ընտրությանը:

Պետական համակարգում հայտնվել է հանրային սպասումների թարմ սուբյեկտ` նոր առաքելությամբ, անհամեմատ ավելի ընդարձակ միջազգային կապերով: Կարեն Կարապետյանը թերևս համարում է, որ որ իր «քաղաքական» գնացքն արդեն մեկնել է և այդ իմաստով` Գյումրի նրա այսօրվա այցն իրապես խորհրդանշական է: Գյումրին հատուկ դեր է ունեցել Կարեն Կարապետյանի գործունեության մեջ` իհարկե, խոստումների մակարդակում. նա թերևս ամիսն առնվազն երկու անգամ այցելել է հանրապետության երկրորդ քաղաք, խոսել է հավակնոտ ծրագրերի մասին: Եթե դրանց անգամ չնչին մասն իրականություն դառնար, ապա Գյումրին այսօր միանգամայն այլ դիմագիծ կունենար և չէր շարունակի նույնանալ աղետի գոտու, անհուսության, աղքատության և հետամնացության հետ:

Անցած տարեվերջին Գագիկ Ծառուկյանի ընդամենը մեկ այցը Գյումրի բացահայտեց Կարապետյանի ծրագրերի եթերականությունը, վիրտուալությունը, որի ստվերից դուրս եկավ հերթական «մեսիայի» գալստյանը անհամբեր սպասող անպաշտպան գյումրեցին: Այսօր հարմարավետ գնացքը Կարապետյանին իր կոմֆորտ կաբինետից տեղափոխեց աղետի գոտու կարգավիճակին ամուր կառչած Գյումրի` խտացնելով, ամփոփելով նրա վարչապետության արդյունքը, տխուր հետևանքը:

Կարեն Կարապետյանի վարչապետությունը, նրա քաղաքականությունը անցած մեկ և կես տարիներին կառուցված են եղել գեղեցիկ կարգախոսների, մասնագիտական պատկերավոր արտահայտությունների, արտաքին էֆեկտի և ֆոնի, տնտեսության հռչակագրային, ոչ իրական աճի վրա, որի ստվերում իրական Հայաստանն է` իր ավելի աղքատացած ու անօգնական ժողովրդով, անհուսալիորեն կոռումպացված և 10-15 օլիգարխի կողմից մեջ-մեջ արված տնտեսությամբ:

Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հեռանում է վարչապետի պաշտոնից և նրա գնացքն այսօր նրան հասցրեց այն հանգրվանին, որը նրա չիրականացված խոստումների, «օդային» տնտեսական աճի լավագույն դրսևորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում