Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Լեզուդ քոքից կկտրեմ». Խոպանչի ամուսինը սպառնացել է կնոջը, բայց դանակը մխրճել է եղբորորդու փորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մուխայել  Նահապետյանի գործի դատական քննությունը:

58-ամյա Մուխայելին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Մուխայելի եղբոր որդին է:

Ըստ դատական ակտի՝ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ Մուխայել Նահապետյանը 1980 թվականին ամուսնացել է, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է 3 երեխա:

2000 թվականին Մուխայելը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան ու ընտանիքի գիրկն է վերադարձել… 15 տարի անց՝  2015 թվականին:

Ռուսաստանյան նրա «ձեռքբերումը» ալկոհոլի չարաշահման հակումն էր, ինչը պատճառ էր դառնում կնոջ հետ պարբերական վիճաբանությունների:

Կինը Ռուսաստանից վերադարձած ամուսնուն հաճախ նախատում էր, որ ոչ թե օղի խմի, այլ՝ աշխատի, որ կարողանան գոյատևել:

Կնոջ նախատինքները, ըստ դատական ակտի, Մուխայելը ցավագին է ընդունել, ամեն անգամ խոսակցությունն ավարտվել է վիճաբանությամբ:

Հերթական անգամ, ըստ դատական ակտի, 2016 թվականի հունիսի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, երբ կինը դարձյալ դիտողություն է արել հարբած Մուխայելին, վերջինս զայրացել ու մեկ անգամ հարվածել է կնոջ աջ աչքին:

Կինը «ճարահատյալ, ավելորդ բարդություններից խուսափելու համար» զանգել ու իրենց տուն է կանչել նույն գյուղում բնակվող Ստյոպա Նահապետյանին՝ Մուխայելի եղբորորդուն:

Վերջինիս ներկայությամբ, սակայն, Մուխայելը ավելի զուսպ չի դարձել՝ շարունակել է հայհոյել, վիճել կնոջ հետ:

Եղբորորդու հորդորներին ուշադրություն չդարձնելով՝ Մուխայելը դուրս է եկել բակ, վերցրել է խոհանոցային դանակ ու առաջացել է դեպի կինը:

Եղբորորդին փակել է Մուխայելի ճամփան՝ ցանկանալով կանխել նրա գործողությունները: Բայց Մուխայելը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր ձեռքի խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Ստյոպայի որովայնի աջ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Տուժողին տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց ու վիրահատել են: Այդ ընթացքում Մուխայել Նահապետյանը խմած-քնած է եղել տանը:

Երբ արթնացել ու հասկացել է, թե ինչ է արել՝  դիմել է փախուստի: Միայն 2016 թվականի հունիսի 29-ին է Մուխայելը ներկայացել վարույթն իրականացնող մարմնին:

Մուխայել Նահապետյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դանակով եղբորորդուն հարվածելու դիտավորություն չի ունեցել, պարզապես ցանկացել է… վախեցնել կնոջը:

Այդ պահին դանակը իր աջ ձեռքին էր՝ «պոչի մասով» դանակը եղել է իր կողմը, իսկ շեղբի մասով ուղղված է եղել առաջ: Դանակը եղել է իր «պորտի շրջանում», Ստյոպան առաջացել է, որ դանակը վերցնի, պատահաբար դիպել է դանակին…

Պետք է նշել, որ տուժողը որովայնի խոռոչ թափանցող ծանր վնասվածք էր ստացել՝ ստամոքսի առաջնային պատի ու մեծ ճարպոնի վնասումով, ներքին արյունահոսությամբ…

Դատարանում Մուխայելը հայտնել է, որ դեպքի օրը դաշտից տուն է եկել, մի երկու բաժակ օղի է խմել ու քնել: Կինը եկել է, սկսել է գոռգոռալ, անպատիվ խոսքեր է ասել: Ինքը զայրացել ու նրան մեկ անգամ ապտակել է:

Կինը զանգել է Ստյոպային: Վերջինս եկել, իրեն հարցրել է՝ ի՞նչ է եղել: Կինը նորից բորբոքվել է: Ինքը դուրս է եկել: Դանակը դրված էր բազմոցի վերևի մասում: Ինքը դանակը վերցրել, պահել է իր փորի մասում ու կնոջն ասել է. «Ձենդ կտրի, թե չէ լեզուդ կկտրեմ»: Այդ ժամանակ Ստյոպը փաթաթվել է իրեն, որ հանգստացնի…

Հետո ինքը քնել է: Երբ արթնացել է, տանը մարդ չի եղել: Գնացել է եղբոր տուն ու իմացել է, որ Ստյոպին տարել են հիվանդանոց:

Ինքը շփոթված վերադարձել է տուն: Եղբորից իմացել է, որ երբ Ստյոպը փաթաթվել է իրեն, դանակը «միամիտ նրան ծակել է»:

Ինքը դաշտում է մնացել մի քանի օր…

Ամբաստանյալը պնդել է, որ դեպքի պահին ձեռքն առաջ չի տարել, ինքն էլ առաջ չի գնացել: Ստյոպը եկել ու փաթաթվել է՝ պատահաբար է եղել… Ո՛չ Ստյոպն է տեսել, ո՛չ էլ ինքն է զգացել…

Ստյոպան իրեն չի վիրավորել, իրենք նորմալ հարաբերությունների մեջ են եղել: Ինքը ոչ մի քայլ առաջ չի գնացել, դանակ չի թափահարել…

Ըստ Մուխայելի՝ կինը խմիչք «չի ընդունում», դրա համար կռվում է… Մուխայելն իրեն մեղավոր է ճանաչել տուժողին անզգուշաբա՛ր վնաս պատճառելու համար:

Տուժողը նշել է, թե հորեղբոր հետ ջերմ հարաբերությունների մեջ է: Նա «մեծ հակում ունի ալկոհոլի նկատմամբ, անընդհատ հարբած վիճակում է գտնվել…»: Դեպքի օրը հորեղբոր կինը զանգել, կանչել է իրեն: Ինքը գնացել է, որ հորեղբորը հանդարտեցնի: Հորեղբայրը տանից դուրս է եկել, հետ է եկել, ինքը գրկել է նրան ու ծակոց է զգացել…

Տուժողը պնդել է, որ «հարցին ճիշտ լուծում տրվի՝ հորեղբայրը հանցագործ չէ… Պատահական է եղել… Հորեղբայրը կնոջն ասել է. «Լեզուդ քոքից կկտրեմ»:

Տուժողը նշել է, թե նախաքննության ժամանակ ինքն ասել է, որ դանակը «կպել է», իսկ արձանագրվել է՝ «հարվածել է»:

Տուժողի հայրը՝ ամբաստանյալի  եղբայրը, ասել է՝ «ո՞ւմ տանը վեճ չի լինում… Ամբողջ գյուղը գիտի, որ պատահական է եղել…»:

Մուխայելի կինը դատարանում ասել է, որ Ստյոպի գալուց հետո ինքը «առիթավորվել» ու շարունակել է վիճել Մուխայելի հետ,  վերջինս իրեն ասել է՝ բավական է… Մուխայելը ցեխոտ դանակով մտել է տուն՝ իր լեզուն կտրելու… «Ստյոպը գնացել է ընդառաջ, ասել է՝ արի, հոպար, պառկի: Նա գրկել է Մուխայելին, ցանկացել է պառկեցնել բազմոցին, պառկեցնելիս դանակի ծայրը թեթև կպել է նրան… »:

Մուխայելի կինը դատարանում ասել է, թե ինքը դեպքից առաջ դաշտում էր եղել՝ սոված էր, արևահարված, հոգնած, դա նպաստել է, որ վիճի Մուխայելի հետ… Նա պնդել է, որ Մուխայելը Ստյոպին չի հարվածել, «դանակը միամիտ կպել ա՝ անմեղ էրեխին Մուխայելը ո՞նց կխփեր…»:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝  տուժողի որովայնի թափանցող վնասվածքը՝ ստամոքսի առաջնային պատի, մեծ ճարպոնի վնասումներով, ներքին արյունահոսությամբ, չէր կարող առաջանալ ամբաստանյալի նկարագրած հանգամանքում՝ դանակի՝ «միամիտ դիպչելու» հետևանքով, ծանր վնասվածքն առաջացել է ուղղակի ուղղորդված ներգործության, ապա դանակը տուժողի որովայնից դուրսբերման ընթացքում…

Դատարանը Մուխայել Նահապետյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ու վերջին հաշվով դատապարտել է 2 տարի 8 ամիս 10 օր իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի ամբաստանյալին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում