Thursday, 18 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է․ «Ազդակ»

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր վերլուծականում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացքը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի որոշմանը: Շահան Գանտահարյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»:

Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնեցման համար բանակցություններ սկսելու այս հայտարարությունը համահունչ էր երկու շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության ժողովում դարձյալ նախագահի կողմից կատարված հայտարարության հետեւյալ բաժնին. «Արձանագրությունները բանակցվել էին` ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որեւէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»:

Հիմնական ուղերձը անշուշտ շարունակում է մնալ այն, որ արձանագրությունների վավերացման ընթացակարգը Երեւանն է, որ դադարեցնում է, սակայն խորքում հիմնական արգելակողը եւ պատճառը Անկարան է:

Երկու հայտարարությունների միեւնույն բաժինները համադրելով հետեւում է, որ Երեւանը այս արձանագրությունները անվավեր հռչակելով չի փակում Անկարայի հետ հարաբերությունների բնականոնեցման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նոր գործընթաց սկսելու հնարավորությունը:

Առաջին հայացքից ըստ ձեւի Անկարային, ըստ էության նաեւ միջազգային ընտանիքին է ուղղվում ուղերձը: Անկարան փաստորեն սխալվել է սպասելով իրեն հարմար պահի, իր շահերից բխող պայմանների ստեղծմանը` վավերացնելու համար արձանագրությունները: Պայմանները փոխվել են եւ հետեւաբար նոր պայմանները թելադրում են բանակցային նոր փաստաթղթի մշակում:

Փորձենք ենթադրել, թե ինչ պայմանների է ակնարկվում: Եթե մանրադիտակով կենտրոնանանք ամենատեսանելի գործնական կետի վրա, ապա պիտի ասենք, որ Երեւանի ակնկալածը ապաշրջափակումն է, իսկ Անկարայի շահարկած նյութը` ապաշրջափակումը զիջումների դիմաց պայմանավորելը:

Ժամանակին, շրջափակումը համեմատաբար ավելի ծանր պայմաններ էր ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մինչ, այժմ նոր հեռանկարային վիճակներ են պարզվել մի կողմից ԵՏՄ-ԵՄ, մյուս կողմից Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ հայաստանյան կամուրջի հանգամանքի հետզհետե ուրվագծումով: Ինչը որ բնականաբար նվազեցնում է Հայաստանի շրջափակման ազդեցիկությունը: Դրա համար էլ նախագահը հետեւյալ բառերով է ավարտում անվտանգության խորհրդի նիստի ընթացքում արտասանած իր խոսքը. «Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչեւ հիմա էինք զարգանում` առանց Թուրքիայի հետ ունենալու դիվանագիտական հարաբերություններ»: Այս ինքնավստահության մեջ առկա է Հայաստանի ստանձնելիք նոր կարգավիճակային հանգամանքը:

Փոխվել են նաեւ աշխարհաքաղաքական իմաստով այլ հանգամանքներ եւս: Ցյուրիխյան արձանագրությունների միջնորդը ըստ ձեւի Շվեյցարիան էր, սակայն ըստ էության հիմնական հովանավորը, աջակցողը, ճնշողը եւ բանակցությունները փրկողը` Վաշինգտոնը: 2009-ին եւ 2018-ին էական փոփոխություններ կան Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում: Փաստորեն հերթական անգամ է, որ պաշտոնական Երեւանը ազդարարել է արձանագրությունները առ ոչինչ հայտարարելու մասին, անարձագանգ է մնացել Վաշինգտոնի կողմից: Այս հայտարարությունները ժամանակի առումով համընկնում էին Վաշինգտոն-Անկարա ուղղության համեմատական լարվածության հետ: Ավելի՛ն. Վաշինգտոնի վերաբերմունքը Թուրքիայի արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացներին որեւե կերպ չի նպաստում զրո խնդիրներ հարեւանների հետ առաջադրանքի իրականացմանը. ընդհակառակը:

Մինչդեռ ցյուրիխյան օրերին եւս Անկարա-Մոսկվա հարաբերությունները չունեին այսօրվա մերձեցման պատկերը: Եւ եթե մի կողմից ամերիկյան շահագրգռվածությունը ժամանակին բացատրվում էր դեպի ՌԴ եւ դեպի Իրան ճանապարհներին այլընտրանք ստեղծելով, ապա Մոսկվան վրացական մենաշնորհային ճանապարհին այլընտրանք տեսնում էր ցամաքային նոր ուղիով: Թվում է, որ այսօրվա մերձեցման համար առաջնային խնդիր չէ արձանագրությունների չեղարկումը: Ո՛չ միայն խնդիր չէ, այլ նաեւ ռուսական շահերին չվնասող քայլ:

Մյունխենում եթե խոսվում էր նոր պայմաններ, նոր փաստաթղթի մասին, ապա Երեւանում հստակեցվեց, որ եթե հարաբերությունների հաստատման նոր գործընթաց սկսելու համար կա համապատասխան գիտակցում Թուրքիայի կողմից, ապա պետք է հղվեն նոր առաջարկներ, որոնք Երեւանը պատրաստ է քննարկելու:

Պարզ է տրամաբանությունը: Ֆուտբոլային դիվանագիտությունը նախաձեռնեց Երեւանը, որը հանգեց արձանագրությունների ստորագրությանը: Այդ գործընթացը արգելակեց Անկարան, որի պատճառով էլ Երեւանը դադարեցրեց վավերացման ընթացակարգը: Երեւանը ուղերձ է հղում միջազգային ընտանիքին, թե պատրաստ է վերաբանակցելու. բայց արդեն գնդակը գտնվում է Անկարայի կիսադաշտում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում