Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նրանք արդյունքի չեն հասնի․ այս քայլերն այլևս խիստ ուշացած են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։

-Պարոն Բադալյան, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է համախմբվել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։ «Հանուն Հայաստան պետության» ճակատը ողջունում է այս հայտարարությունը և, փաստորեն, պայքարի համատեղ հնարավորություն տեսնում։ Որքանո՞վ կարող է այս միավորումն արդյունավետ լինել՝ հաշվի առնելով, որ քիչ ժամանակ է մնացել։

Երբ որևէ գործընթաց ես սկսում, կարևոր չէ՝ համատեղ պայքար է, թե ոչ, այլ կարևորն արդյունքի կհասնես, թե չես հասնի։ Այդ իսկ պատճառով քննարկել, թե որքանով է համատեղելի նրանց պայքարը, արդեն անիմաստ է դառնում։ Նրանք արդյունքի չեն հասնի, քանի որ այսպես կոչված սահմանադրական բարեփոխումները տեղի ունեցան 2015-ի դեկտեմբերին, և «Ելք» դաշինքի որոշ գործիչներ այդ հանրաքվեն և այդ բարեփոխման ամբողջ գործընթացը համարում էին կեղծ օրակարգ և դրա դեմ որևէ գործողություն չէին նախաձեռնում։ Նախկին Սահմանադրությունը թույլ չէր տալիս որ գործող նախագահն առաջադրվի՝ նախագահի թեկնածու։ Այդ պատճառով նա փոխարինեց խորհրդարանական համակարգի, ինչը թույլ է տալիս գործող նախագահին դառնալ վարչապետ։ Այսինքն՝ այն ժամանակ կեղծ օրակարգ անվանելը մեծ հարված հասցրեց գործող նախագահին՝ վարչապետ դառնալու հնարավոր գործընթացին, որովհետև այն ժամանակ էր պետք պայքարել, ոչ թե հիմա։

Երկրորդ՝ ինչ վերաբերում է հասարակությանը․ անցյալ տարի ապրիլին տեղի ունեցած ընտրական միջոցառման արդյունքում գրանցվեց հետևյալ փաստը՝ հասարակությունն այլևս գործոն չէ, իսկ վարչապետ դառնալու գործընթացը իշխանությունների ձևավորման գործընթաց է, իսկ վարչապետ դառնալու գործընթացը իշխանությունների ձևավորման գործընթացն է։ Բոլոր ժողովրդավարական երկրներում այդ գործընթացն իրականացվում է և իրացվում է հասարակության կողմից, իսկ Հայաստանում հասարակություն, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Գոյություն ունի շատ փոքրիկ ակտիվ քաղաքական մաս, որոշ կուսակցական գործիչներ, լրագրողներ, հրապարակախոսներ, որոնք փորձում են ինչ-որ գործողություններ իրականացնել, բայց հասարակությունը մեծամասամբ, որպես այդպիսին, իրենից այլևս գործոն չի ներկայացնում։ Եվ սա երկրորդ պատճառն է, թե ինչու արդյունքի չեն հասնի։ Ընդդիմադիր ուժերը պետք է հենվեն հասարակության վրա և հասարակության միջոցով ինչ-որ գործունեություն իրականացնեն։ Եվ հաշվի առնելով այս երկու հանգամանքը, նախ՝ որ ժամանակին դա կեղծ օրակարգ էր դիտարկվում և դրա դեմ չպայքարեցին։ Գուցե, եթե պայքարեին, գուցե զուտ տեսականորեն հնարավոր լիներ լրացուցիչ մի քանի տասնյակ ձայներով նպաստել, որ այդ սահմանադրական փոփոխությունները տեղի չունենային։ Ահա այն ժամանակ էր պետք պայքարել, բայց դա տեղի չունեցավ։ Բացի այդ, հասարակությունն այլևս իրենից գործոն չի ներկայացնում, հասարակությունն արդեն ամբողջովին վերափոխվել է բնակչության, ինչը մի քանի ցուցանիշներ ցույց տվեցին՝ թանկացումների դեմ պայքարը, դեղերի հետ կապված գործընթացը և այլն։ Եվ անցյալ տարի ապրիլի երկուսի ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը, որպես իշխանությունների ձևավորման սուբյեկտ, դադարում է գործոն լինել։ Այդ երկու գործոնները բավարար են ասելու, որ անկախ նրանից՝ այս երկու ուժերը կմիավորվեն, թե չեն միավորվի, արդյունքի չեն հասնի։ Եվ երրորդ՝ քանի որ հասարակությունն այլևս գործոն չէ, իշխանությունների ձևավորման գործընթացը միանշանակ գտնվում է աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքը և, ամենայն հավանականությամբ, վարչապետի թեկնածուի հարցը կարող ենք ասել, որ հաստատվել է։ Թե ով կլինի, կպարզվի ապրիլին։ Եվ միանան, թե չմիանան, նրանք այլևս որևէ գործունեություն չեն կարող իրականացնել՝ կանխելու գործող նախագահի կամ որևէ այլ անձի վարչապետ դառնալու գործընթացը։

-Այսինքն՝ ուշացա՞ծ են այս քայլերը։

-Ամբողջովին ուշացած է՝ անկախ նրանից, թե ովքեր կմիանան, երկրուսը կլինեն, թե երկուսին ևս տասներկուսը կմիանան, այլևս խիստ ուշացած է։ Եվ հանրությանը այսօր բոլորովին այլ հարց է հետաքրքրում՝ ո՛չ Ղարաբաղի 30- ամյակ, ո՛չ Մարտի մեկ, ո՛չ էլ այն, թե ով կլինի վարչապետ կամ նախագահ, նա մտածում է արտագաղթի մասին և թե ինչպես յոլա գնա, և շատ փոքրիկ մասն է, որ քաղաքական ակտիվություն է դրսևորում։

-Այս և այլ օրակարգերի շուրջ որքանո՞վ կհաջողվի համախմբվել կողմերին, երբ նախկինում կար միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն, քննադատություն։

-Եթե ընդհանուր կետ գտան համախմբվելու, կհամախմբվեն, շահերը համապատասխանո՞ւմ են՝ համախմբվում են, չի համապատասխանո՞ւմ՝ չեն համախմբվում, անկախ նրանից՝ ինչպես են կողմերն իրար վերաբերում։ Կարող են անգամ իրար չբարևել, բայց եթե շահերը պետք են գալիս համախմբվելու, ուրեմն համախմբվում են։

-Արդյոք անցնցո՞ւմ կլինի վարչապետի ընտրության հարցը, ինչպես նախագահինն է տեղի ունենում։

-Հասարակության կողմից միանշանակ անցնցում կլինի, որովհետև մեկ-երկու հանրահավաք կարող է լինի, որին կարող են գալ 100-200 հոգի, հասարակության կողմից անցնում կլինի, իշխանության ներսում չեմ տեսնում որևէ  խմբավորում, որ ցնցում առաջացնի, դրա համար կարող ենք ասել, որ միանշանակ անցնցում կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում