ԵՄ-ն առանց Թուրքիայի խոցելի է մնում, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է Trend-ը:
Նա ասել է, որ կարծիքները, որ Թուրքիան բեռ կդառնա ԵՄ-ի համար, ճիշտ չեն:
Այսօր Թուրքիայի տնտեսությունն ավելի ուժեղ է, քան ԵՄ մի շարք անդամ-երկրների տնտեսությունը, հավելել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարությունում հայտնել են, որ Թուրքիան կատարել է բոլոր 72 պարտավորությունները ԵՄ-ին անդամագրվելու շրջանակներում: