Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Թուրքիայի հայ համայնքում լարված վիճակ է. Շիրինօղլուն աշխատել է պատրիարքի ընտրության դեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

-Պարոն Էստուկյան, օրերս «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն «Ակօս»-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե Բեկչյան սրբազանը կատարեր իր ասածները, այսօր պոլսահայ համայնքի պատրիարքը կլիներ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա մեկնաբանությունները։

-Մենք մի բան հասկացանք, որ Շիրինօղլուն երևի լենինականցի է։ Ուրիշ մեկնաբանություն չկա։ Ինչից է վերցնում, երբ հայտարարում է, որ եթե իմ խոսքը լսեր, ինքը հիմա պատրիարք էր։ Սա շատ տգեղ արտահայտություն է, բայց իր խոսքն է, հետևաբար, սա օգտագործում է համայնքի համար, և ամեն մարդ տեսում է, թե ինչ տեսակ մտայնության հետ գործ ունենք։ Եվ սա ցույց է տալիս, որ նա աշխատել է ընտրության դեմ։ Այսինքն՝ խափանել է ընտրությունը և արգելք է հանդիսացել Բեկչյան սրբազանի տեղապահության համար։ Տեղի ունեցածից հետո դեպի ուր ենք գնում, սա շատ լավ ընթացք չէ։ Համայնքում թե՛ պառակտումն է շարունակվում և թե՛ նույնիսկ ավելի սրված երևույթներ կան։ Պոլսահայ գործիչ, եկեղեցական աստիճանակարգով դպիրի կոչում ունեցող Կարո Գաբրիելյանը, որն ընդդիմադիր անձնավորություն է, Աթեշյանի ճնշումների հետևանքով կրոնական խորհրդի կողմից զրկվել է հատուկ արարողությունների ժամանակ եկեղեցական շապիկ կրելու իրավունքից: Այսօր դժվար ժամանակներ ենք ապրում։

-Իր հարցազրույցում Շիրինօլղուն նշում է, որ Բեկչյան սրբազանը, եթե իր հետ հաշտ վարված լիներ, իր ասածները արած լիներ, աջից-ձախից ասածներին չհետևեր, այսօր համայնքը պատրիարք կունենար։ «Որքան որ լսեցի՝ Պեքճյան սրբազան կուսակալություն գացած է և այդ մասին տեղյակ չէ պահած Սահակ Մաշալյանը: Մեսութ Ելմազի բնակարանը գացեր է ցավակցության, բայց ոչ ոք տեղյակ է. ամեն ինչ գաղտնի պահվեր է Մաշալյան սրբազանեն: Պեքճյան սրբազանը գնաց: Սահակ սրբազանը և Աթեշյան սրբազանը միաբան ըլլան՝ արդեն այս գործը ընտրության կհանգի: Մութաֆյանի վախճանումով արդեն ինքնաբերաբար ընտրություն պիտի կատարվի: Ով որ ալ շահի՝ մենք կհարգենք»,- նշել է նա։ Այս բոլոր մեկնաբանություններով, հնարավո՞ր է, որ փորձում է արդարանալ։

-Բեկչյանն անձամբ շատ մեծ ջանք վատնեց, որ Շիրինօղլուն իր կողքը ունենա։ Բայց Շիրինօղլուն հենց առաջին օրվանից դիմադրեց։ Օրինակ՝ երբ Բեկչյանը կարգադիր հանձնախումբ պետք է կազմեր ընտրության գործընթացը կազմակերպելու համար, ինքն առաջարկեց Շիրինօղլուի անունը, բայց Շիրինօղլուն հրաժարվեց, քանի որ զգաց՝ այդ մարդկանց ներկայությամբ իր բոլոր ցանկությունները չի կարող պարտադրել։ Հետևաբար, հրաժարվեց։ Բայց սա չի նշանակում, որ Բեկչյանը Շիրինօղլուն հակառակվեց, ընդհակառակը, հենց առաջին օրից Շիրինօղլուի հետ համերաշխության եզրեր գտնել, բայց վերջինս իր նախապատվությունը տվեց Աթեշյանին և հեռավորություն պահեց Բեկչյանի նկատմամբ։

-Գերագույն հոգևոր խորհուրդը չորս օր քննարկելուց հետո կոչ է անում Պոլսո պատրիարքի ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունից ստացվո՞ւմ է, որ ամբողջ պատասխանատվությունը թողնում են պոլսահայ համայնքի և Թուրքիայի իշխանությունների ողջամտության վրա։ Համայնքը հուսախա՞բ է եղել։

-Այո, կարող ենք ասել հիասթափության մթնոլորտ է տիրում համայնքի ներսում։ Անշուշտ, հուսախաբ են եղել։ Նրանք հույս ունեին, որ Բեկչյանի տեղապահ ընտրվելով՝ կկայանա ընտրության գործընթացը, բայց այդպես չեղավ, ընդհակառակը, պետության բացահայտ կերպով արգելք հանդիսանալը, անշուշտ, հիասթափություն պատճառեց։

Պոլսահայ համայնքը շատ անելիք չունի այս հարցում, բացի այն, որ չի հարգում Աթեշյանին որպես պատրիարքի փոխանորդ և ներկայացուցիչ։ Ժողովրդի մեծ մասը դեմ է Աթեշյանին։ Եվ շատ կարևոր է դրամի խնդիրը։ Շահութաբեր շատ հարցեր կան, բայց համայնքը դրանց միջամտելու որևէ հնարավորություն չունի։ Այսինքն՝ Աթեշյանը քարոզ չի կարողանա անել եկեղեցու մեջ, երբ եկեղեցին դատարկվի։ Սա իր անձի դեմ կեցվածքն է։

-Այսինքն՝ փակուղայի՞ն իրավիճակ է։

-Այո։ Եվ Եկեղեցական ժողովը ընդունեց նրա՝ որպես փոխանորդի հանգամանքը, հուսախաբություն եղավ, երբ շատերը սպասում էին Արամ Աթեշյանի կարգալույծ անելուն։ Բայց պարզ էր, որ նրան կարգալույծ չէին անի։ Բայց եկեղեցին ավելին արեց այն իմաստով, որ հայտարարեց՝ մենք ճանաչում ենք նրան որպես փոխանորդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում