Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Պուտինի շտապ հեռագիրը Հայաստան

ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հատկանշական է, որ Պուտինի շնորհավորանքը գործնականում առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանն արտասահմանյան գործընկերներից, թեև այդ առումով, իհարկե, իրավիճակը հարաբերական է, քանի որ Արմեն Սարգսյանին Երևանում շնորհավորել է նաև մարտի 2-ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին:

Այդուհանդերձ, Պուտինի շնորհավորական հեռագիրը, իհարկե, առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանը, և այն հատկանշական և ուշագրավ է այդ տեսանկյունից, և առաջին հերթին իհարկե նաև հրատապության առումով: Պուտինը, փաստորեն, Արմեն Սարգսյանին շնորհավորում է ժամեր անց: Այդ հանգամանքը դիտարժան է մի քանի ասպեկտով: Նախ, Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը շատերի մոտ դիտարկվեց իբրև, այսպես ասած, արևմտամետ նախագահի թեկնածուի առաջադրում, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը եղել է դեսպան Մեծ Բրիտանիայում, տարիներ շարունակ տարբեր գործունեություն է ծավալել այնտեղ՝ թե՛ քաղաքական-դիվանագիտական, թե՛ տնտեսական իմաստով: Մյուս կողմից, սակայն, երբ Սարգսյանը սկսեց հանդիպումները Սփյուռքի հետ՝ նախագահի թեկնածության առաջարկն ընդունելու հարցում վերջնական որոշման համար, Սարգսյանն առաջինը այցելեց Մոսկվա:
Սրանք իհարկե դետալներ են, որոնք ամենևին չեն նշանակում որևէ սկզբունքային կողմնորոշում կամ դիլեմա, սակայն, անշուշտ, հետաքրքիր դետալներ կամ շտրիխներ են, և դրանց ֆոնին էլ ուշագրավ է Պուտինի թե՛ հրատապ, թե՛ փաստացի առաջին շնորհավորանքը: Մեծ հաշվով, չունենալով անմիջական վարչական իշխանություն, Արմեն Սարգսյանն իհարկե կարող է իր դերակատարումն ու կարգավիճակը, այսպես ասած, արժեհամակարգային հարթության վրա ծառայեցնել Հայաստանում աշխարհայացքային փոփոխությունների համար, իսկ Ռուսաստանի համար, թերևս, առավել խնդրահարույց է հենց այդ հանգամանքը, քան անմիջական ազդեցությունն իշխանության վրա:

Ըստ այդմ՝ Պուտինի ուշադրությունը մի կողմից բավական հատկանշական է, մյուս կողմից՝ կարող է լինել մտահոգիչ ազդակ, որ Ռուսաստանն այս ուղղությամբ կարող է դիտարկել որոշակի հակազդեցության գործողություններ և, ըստ այդմ, հետաքրքիր է, թե արդյո՞ք կա այստեղ խնդիր ու ինչպես կկաիոանա այդ խնդրին արձագանքել Արմեն Սարգսյանը: Կկարողանա՞ նա Հայաստանի համար դառնալ Ռուսաստանի հետ հարաբերության որակական վերափոխման, առողջացման, և գործնականում դաշնակցային իրական բնույթի բերելու խնդրի լուծման նոր և արդյունավետ գործիք, մեխանիզմ, թե՞ կուլ կգնա ներկայիս հարաբերություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում