Թուրքիայի և Հունաստանի սահմանի Էդիրնե անցակետում ձերբակալվել են 2 հույն զինվորականներ։ Այս մասին հայտնում է Doğan-ը։
Հունական կողմի հաղորդմամբ՝ զինվորականները (ենթասպա և լեյտենանտ) սխալմամբ են հատել սահմանը, քանի որ մոլորվել են եղանակային վատ պայմանների պատճառով։ Նրանց դեմ առաջադրվել են լրտեսության փորձի ու արգելված գոտի մուտք գործելու մեղադրանքներ:
Հունաստանն աշխատանքներ է տանում զինվորականներին վերադարձնելու ուղղությամբ։