Android հիմքով սմարթֆոնները գրոհել է վիրուս, որը գաղտնի գրանցում է գաջետի մոտ տեղի ունեցող ամեն ինչը: Այս մասին հաղորդվում է Wandera ընկերության կայքում:
Խոսքը RedDrop ծրագրի մասին է, որը ստացված ձայնային ֆայլերը տեղադրում է համացանցում Dropbox-ում և Google Drive-ում: Այն նաև կարող է հեռախոսների տերերին գրանցել պրեմիալ SMS-ծառայություններում:
Վիրուսը թաքցնում է սարքում ներբեռնման բոլոր հետքերը և վնասակար խայծերը քողարկում է տարբեր գործիքների տակ, օրինակ՝ հաշվիչների կամ գրաֆիկական խմբագիրների:
Դրա դեմ պայքարի մեթոդներ առայժմ չկան:
Նշվում է, որ ծրագիրը տարածվում է հավելվածների միջոցով, որոնք չկան Google Play-ում: