ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է՝ ինչպես կկառուցվեն հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի նոր նախագահի ընտրությունից հետո:
«Մեր հարաբերությունները կրում են ինչպես պատմական բնույթ, այնպես էլ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում, ուստի ելնում ենք նրանից, որ զարգացումը կլինի այնպիսին, ինչպիսին սահմանվել է երկկողմ համաձայնագրերով մեծաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, բանակցությունների ընթացքում, և ելնելով առաջին հերթին երկու երկրների ժողովուրդների բարեկեցության սկզբունքներից և շահերից»,- ասել է Զախարովան:
Մեկնաբանելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի վերադարձի նպատակահարմարությունը՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել: