Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Չափազանց վտանգավոր միտում է՝ Սերժ Սարգսյանը մոնոպոլ հիմնարկ է ստեղծում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ փետրվարի 27-ին գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության օրակարգով: Արտահերթ նիստը կանցկացվի մարտի 5-ին:

Օրակարգում մեկ տասնյակից ավելի օրենքի նախագծեր են, այդ թվում՝ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի աղմկահարույց նախագիծը:

Հիշեցնենք, որ այս նախագծի համաձայն՝ խորհուրդը գլխավորելու է վարչապետը, անդամները առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, արտգործնախարարը, ԱԽ քարտուղարը, ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը։ Թեպետ Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ո՛չ ԱԺ նախագահը և ո՛չ էլ Հանրապետության նախագահը խորհրդի կազմում չեն լինելու։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, վերջին շրջանում շատ քննարկվեց այս նախագիծը։ Հետաքրքիր է, ռեալ ի՞նչ վտանգներ եք տեսնում այս կազմով Անվտանգության խորհուրդ ստեղծելու մեջ։

-Դա անվտանգության խորհուրդ անվանել պետք չէ։ Անվտանգության խորհուրդը աշխարհում ընդունված է որպես խորհրդատվական մարմին, որտեղ խորհրդակցություններ են տեղի ունենում կարևորագույն հարցերի շուրջ։

Այն, ինչ-որ հիմա առաջարկվել է, դա բոլորովին այլ մարմին է, որն իրավասություններ ունի որոշումներ ընդունելու հարցում։ Մի մարմին է, որտեղ ձայն չունեն ո՛չ նախագահը, ո՛չ էլ խորհրդարանի խոսնակը։

Առաջին հայացքից անհասկանալի մի բան է, բայց իրականում շատ լավ էլ հասկանալի է, թե ինչ միտումներ կան։ Դա պետական կառավարման համակարգում որոշումներ ընդունելու ինչ-որ մի մարմին է, ինչ-որ մարդիկ որոշել են, որ իրենք են որոշումներ ընդունելու։ Սերժ Սարգսյանի համար մոնոպոլ մի հիմնարկ է ստեղծվում, որտեղ պետք է լինեն մարդիկ, ովքեր իրեն ենթակա են։ Այն մարդիկ, որոնք ենթակա չեն լինելու վարչապետին՝ նրանց դուրս են թողնում։ Ինձ համար զարմանալի է, որ ապագա նախագահը՝ Արմեն Սարգսյանը, ԱԺ ներկայիս խոսնակը ինչպե՞ս են ընդհանրապես համաձայնվում սրան, ինձ համար դա անհասկանալի է։ Ես գտնում եմ, որ սա շատ վտանգավոր բան է, ավելի վտանգավոր բան երևի չկա, շատ վատ կլինի, որ այս նախագիծն ընդունվի։

-Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահից, ՀՀ նախագահից մտավախություննե՞ր ունի, որ չի ընդգրկել այդ խորհրդում։

-Իհարկե, ունի այդպիսի մտավախություն։ Նոր Սահմանադրությամբ՝ առանց նախագահի ստորագրության, որևէ որոշում այս երկրում լեգիտիմ չէ։ Վարչապետն առաջարկում է, նախագահն է ստորագրում։ Բարձր պաշտոնի որևէ մեկը չի կարող նշանակվել, եթե նախագահը չստորագրի։ Խորհրդարանի, կառավարության որևէ որոշում չի անցնի, եթե նախագահը ստորագրի։

Ասում են՝ նախագահը ձևական բնույթ ունի, բայց ձևական բնույթը ո՞րն է։ Չի ստորագրում՝ վարչապետն էլ է հեռանում, վարչապետը խորհրդարանի նշանակած մարդն է։ Այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն իր համար այդ կոոպերատիվ հիմնարկն է ստեղծում և մեծ լիազորություններ տալիս։ Շատ վտանգավոր մարմին է, ոչ մի պատասխանատվություն չի կրելու, բայց ամբողջ իշխանությունը պահում է իր ձեռքում։

-Այդ դեպքում ի՞նչ մտավախություն ունի ԱԺ խոսնակից, չէ՞ որ անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման մոդելին և տրամաբանական կլիներ, որ գոնե նա տեղ ունենար այդ խորհրդում։

-Խորհրդարանն է մարդ նշանակողը։ Ռեալ տերը փաստորեն նա է, ամենահզոր ֆիգուրն էլ ԱԺ խոսնակն է։ Իզուր չէ, չէ՞, որ բանից անտեղյակ, անողնաշար մարդ են նշանակել, վաղն էլ գուցե ավելի անտեղյակ մեկին նշանակեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում