AirPods ականջակալների գալիք սերունդներում բժշկական տվիչներ են լինելու։ Այս մասին ակնարկում է Apple-ի գրանցած արտոնագիրը,– հաղորդում է UberGizmo-ն։
Արտոնագրի բնութագրի համաձայն՝ սրանք «մեկ կամ մի քանի բիոմետրիկ տվիչներով ականջակալներ են լինելու»։ Հնարավոր է, որ ականջակալներում տեղադրված սենսորները գրանցեն սրտի աշխատանքը, արյան մեջ թթվածնի հագեցածությունը, զարկերակային ճնշումը։ Կարծիք կա, որ օգտատերը ականջակալների օգնությամբ կկարողանա ապաարգելափակել իր iPhone-ը. AirPods-ը կճանաչի գաջեթի տիրոջը նրա բիոմետրիկ տվյալներով։