Google ընկերությունը լիարժեքորեն գործարկել է Hangouts Chat-ը։ Այս ծառայությունը թույլ է տալիս անձնական նամակագրություն վարել և միաժամանակ աշխատել նախագծերի վրա։
Ամերիկյան հսկան այն ներկայացրել էր դեռևս անցյալ տարվա մարտին, սակայն այն ժամանակ ծրագիրը հասանելի էր միայն Early Adopter Program ծրագրի մասնակիցներին։ Այժմ ծառայությունից կարող են օգտվել G Suite-ի բոլոր բաժանորդները։
Hangouts Chat – ը հրաշալի լուծում է բիզնես օգտատերերի համար։ Սերվիսը կարող է Slack-ի այլընտրանք դառնալ։ Նա օգտատերերին նույն գործառույթներն է առաջարկում, պարազպես՝ անվճար։