Ամերիկյան Light ֆիրման սկսել է Light Phone 2–ի համար միջոցների հավաքագրումը։ Ֆիրման ցանկանում է թողարկել միայն զանգի հնարավորությամբ՝ մինիմալիստական հեռախոսի երկրորդ սերունդը։ Ստարթափը մի քանի օրում 340 հազար դոլար է ստացել, իսկ խնդրել էր ընդամենը 250 հազար։
Նոր հեռախոսում ալյումինե տուփն է ավելացել, e-ink դիսփլեյը, LightOS համակարգը՝ Android-ի հիման վրա և նոր գործառույթներ՝ տեքստային հաղորդագրություններ և զարթուցիչ։
Մենյուով օգտատերերը կարող են տեղաշարժվել ֆիզիկական կողային կոճակների միջոցով, սակայն SMS-հաղորդագրություն հավաքելը հնարավոր կլինի սենսորային էկրանի միջոցով միայն։
Նոր գաջեթը հրաշալի ընտրություն կլինի բոլոր նրանց համար, ում անհրաժեշտ չեն ժամանակակից սմարտֆոնների գործառույթները։