Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Գեներալների և օլիգարխների դեմարշը. «Մոսկվան երդումներին չի հավատում»

Ազգային Ժողովում չորրորդ նախագահի ընտրությանը առաջինը ձգտել են մասնակցել իշխող մեծամասնության կազմում գտնվող այսպես ասած գեներալերն ու օլիգարխները: Դա իհարկե, հետաքրքիր հանգամանք է, նկատի ունենալով մամուլում տեղեկությունը, որ Արմեն Սարգսյանի ելույթի ժամանակ նախօրեին նրանք հեռացել էին դահլիճից:

Այսօր թերևս կարդաով այդ տեղեկությունը գեներալներն ու օլիգարխները շտապել են ընտրության, այսպես ասած «հերքելու» կամ «մեղքը քավելու» համար: Իրականում սակայն խնդիրը այդպիսի առերևույթ դրսևորումներով լուծելի չէ, քանի որ այստեղ խոսքն անշուշտ շահերի գլոբալ բախման մասին է: Համենայն դեպս, եթե չլինի այդ բախումը, ապա Արմեն Սարգսյանը ուղղակի չի կարող լինել նախագահ և կլինի ընդամենը իշխող համակարգի, այդ թվում նշյալ գեներալների և օլիգարխների վարձու աշխատողը: Այստեղ իրավիճակը թերևս չափազանց հստակ է:

Մյուս կողմից, խնդիրը անշուշտ միայն Արմեն Սարգսյանը չէ, այլ ավելի շուտ Սերժ Սարգսյանը: Եթե Սարգսյանը ի վերջո գնում է վարչապետի պաշտոնին, ինչի հավանականությունը բավականին մեծ է, ապա այստեղ Արմեն Սարգսյանն իր ձևակերպած «խոսքի ուժի» իշխանությամբ, ի լրումն ինչի անշուշտ նա փորձելու է ձևակերպել նաև արտաքին տնտեսա-քաղաքական կապերի ուժը, դառնում է Սերժ Սարգսյանի ուժեղ խաղաքարտը ներքին այսպես ասած օլիգարխիկ-ֆեոդալական սեգմենտի դեմ:

Այստեղ բանն անշուշտ այսպես ասած մտածողությունն ու արժեհամակարգը չէ: Ավելին, դրանով Սերժ Սարգսյանը գուցե ավելի մոտ է հենց այդ սեգմենտին, քան Արմեն Սարգսյանին: Բայց խնդիրն այն է, որ շահի տեսանկյունից Սերժ Սարգսյանը հեռանում է այդ սեգմենտից և նրա համար այն դառնում է խնդիր, քանի որ պետական կառավարման ընդհանուր արդյունավետության բարձրացումը պահանջում է քայլեր, որոնք անխուսափելի պետք է հարվածեն հենց այդ սեգմենտի շահերին: Սերժ Սարգսյանը չի կարող անել այդ քայլերը, առանց հակակշիռներ ձևավորելու և Արմեն Սարգսյանի թեկնածության ընտրությունն ըստ էության հենց այդ տրամաբանության շրջանակում է նաև: Եվ այս տեսանկյունից, Սարգսյանի ելույթի ժամանակ գեներալների և օլիգարխների կամա, թե ակամա դեմարշը եղել է ոչ թե Արմեն, այլ Սերժ Սարգսյանի դեմ ու գուցե գիշերը նրանք գիտակցել են դա, կամ նրանց ինչ որ կերպ հուշել են, ինչից հետո բոլորն առավոտյան շտապել են ընտրության կամ Սերժ Սարգսյանին հավատարմության երդում տալու:

Առանցքայինը սակայն այն է, որ ներկայումս ըստ էության երդումները ամենևին հարցի լուծում չեն, որովհետև Սերժ Սարգսյանն ինքն ի վերջո ներկայումս կանգնած է իր խնդիրները լուծելու հարցում հրապարակային արված հայտարարությունը կամ յուրօրինակ «երդում»-ը դրժելու անհրաժեշտության առաջ: Երդումներին այլևս Հայաստանի իշխող համակարգում չի հավատում ոչ ոք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում