Քիշնևում տեղի կունենա ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) բլոկի «Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա. Արևելյան գործընկերություն և անվտանգության ընթացիկ մարտահրավերները» միջխորհրդարանական համաժողովը, որին հրավիրված չեն եղել Ադրբեջանի ներկայացուցիչները:
«Ադրբեջանի հետաքրքրությունը ՎՈւԱՄ-ի նկատմամբ նվազել է, որովհետև գործընկեր-երկրներից ոչ մեկը Երևանին չի դատապարտել Լեռնային Ղարաբաղում գործողությունների համար: Ադրբեջանը պնդում է, որ ձևակերպումները, որոնք օգտագործվել են Ռուսաստանի հասցեին՝ «օկուպանտ» և «ագրեսոր-երկիր», օգտագործեն ՎՈւԱՄ-ի երկրները Հայաստանի հասցեին: Իսկ դա տեղի չի ունենում»,-ասել է «Հարավային Կովկաս» (Բաքու) քաղաքագետների ակումբի ղեկավար Իլհար Վելիզադեն «Կոմերսանտին»:
Համաժողովի մասերից մեկը կնվիրվի քարոզչության ու ապատեղեկատվության հարցերին։ Եզրափակիչ մասը կնվիրվի բոլոր երեք երկրներում չլուծված տարածքային կոնֆլիկտներին։