Beeline-ը հայտարարում է հետվճարային Drive սակագնային փաթեթների պայմանների փոփոխության և կանխավճարային Drive փաթեթների գործարկման մասին։
Այսուհետ Drive Mini, Drive Midi, Drive Maxi և Drive Maxi+ փաթեթների դիմաց տրամադրվելու է համապատասխանաբար 15 ԳԲ, 40 ԳԲ, 65 ԳԲ և 100 ԳԲ ինտերնետ, թե՛ հետվճարային, թե՛ կանխավճարային համակարգում։ Փաթեթների արժեքները մնում են անփոփոխ՝ Drive Mini՝ 3000 դրամ, Drive Midi՝ 5000 դրամ, Drive Maxi՝ 7000 դրամ և Drive Maxi+՝ 10 000 դրամ։
«Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր գործող փաթեթների վրա, որպեսզի բարելավենք դրանք ու առավել հարմարավետ և շահավետ դարձնենք մեր բաժանորդների համար։ Գերարագ բջջային ինտերնետն այսօրվա դրությամբ ամենապահանջվածներից է աշխարհում, և մենք անում ենք ամեն բան, որ այն հասանելի լինի բոլորին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Drive սակագնային փաթեթները տրամադրում են գերարագ ինտերնետ դյուրակիր համակարգիչների և WiFi/USB մոդեմների համար։ Անցումը հնարավոր է միայն ինտերնետ սակագնային փաթեթների միջև։:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: