Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին բարձր է գնահատել Բաշար Ասադի գործունեությունը Սիրիայի նախագահի պաշտոնում և նրան անվանել «մեծ մարտիկ»: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը:
«Սիրիան այսօր գտնվում է պաշտպանության առաջավոր գծում, ուստի մեր պարտականությունն է՝ աջակցել Սիրիայի թշնամիներին ուղղված դիմակայությանը: Ասադն իրեն դրսևորեց որպես մեծ մարտիկ և անկոտրում դիմադրություն ցույց տվեց, անկասկած, դա շատ կարևոր է սիրիացի ժողովրդի համար»,- գործակալությունը մեջբերել է Խամենեիի խոսքը:
Անցած ամիս Խամենիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Թեհրանը, հակառակ ԱՄՆ-ի գործողություններին, չի պատրաստվում նվազեցնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում: