Դուբայում մտադիր են ուսումնասիրել տեղի բնակիչների գենոմի մասին տվյալները: Դրա համար երկրի յուրաքանչյուր քաղաքացու ԴՆԹ-ն կհավաքվի հատուկ բանկում, հայտնում է տեղական Khaleej Times կայքը:
Գիտնականները մտադիր են ընդարձակ բազա հավաքել Դուբայի քաղաքացիների ԴՆԹ-ներով՝ բոլոր բնակիչների գենոմը վերլուծելու համար: Այդ երկրի առողջապահության դեպարտամենտի մասնագետներն ուզում են գենոմի բանկ ստեղծել՝ հասկանալու համար՝ ինչ հիվանդություններ են գերիշխում դրանում և դրանք ինչպես ավելի լավ բուժել:
Իմանալով որոշակի հիվանդությունների նախատրամդրվածությունը և հստակ կախվածությունները՝ բժիշկները կկարողանան ավելի արդյունավետորեն բուժել հիվանդներին: Բանկի միջոցով պետությունը մտադիր է պահպանել ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքի բնակիչների գենոֆոնդը: Դա կօգնի հետագայում առողջ պոպուլյացիա ստանալ: