Ֆիննական Nokia ընկերությունը ցույց է տվել CHASE Lifetech FR խելացի բաճկոնը: Սմարթֆոններ արտադրող հայտնի ընկերության արտադրած հագուստը հետևում է այն կրողի կյանքի ցուցանիշներին և կարող է փրկել նրա կյանքը:
Բաճկոնի պրոտոտիպը մշակվել է երեք ընկերությունների՝ անմիջապես Nokia-ի, չեխական Gina IT-կազմակերպության և հարավկորեական Kolon բրենդի կողմից:
CHASE Lifetech FR-ը իրենից բաճկոն է ներկայացնում, որը զինված է տարբեր տվիչներով, որոնք չափում են զարկերակը, ճնշումը, արյան՝ թթվածնով հագեցածությունը, կրողի մարմնի ջերմաստիճանը, դրսի ջերմաստիճանը և այլ ցուցանիշներ:
Բաճկոնը մշտապես վերահսկում է իր տիրոջ առողջությունը, իսկ ֆորս-մաժորի դեպքում տագնապային ազդակ է ուղարկում վահանակի վրա: Առաջին հերթին բաճկոնը նախատեսված է այն մասնագիտությունների ներկայացուցիչների համար, ում աշխատանքը ռիսկային է կյանքի համար՝ ոստիկանների, փրկարարների, հրշեջների և այլն: Բաճկոնը վառ, բաց կանաչ գույնի է և լիցքավորվում է USB-ի միջոցով: Ըստ ցանկության բաճկոնի վրա կարելի է նաև այլ տվիչներ ավելացնել: