Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Արմեն Սարգսյան. Մարտի 1-ից դուրս

Չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր ներկայացել է Ազգային Ժողովին: Այդ ներկայացումը պատմական ու խորհրդանշական է, մի շարք առումներով: Խոսքը Հայաստանի կառավարման նոր մոդելի պայմաններում նոր նախագահի ընտրության մասին է, որն առաջին անգամ տեղի է ունենում Ազգային Ժողովի մակարդակում: Այդ գործընթացը խորհրդարանում փաստորեն մեկնարկում է նաև Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի, և քաղաքական զարգացումների, անցնող տասնամյա քաղաքական շրջափուլի համար առանցքային իրողություններից մեկի՝ Մարտի 1-ի տասնամյա տարելիցին: Դա միայն խորհրդանշական հանգամանք չէ, այլ նաև պրակտիկ քաղաքական տողատակ պարունակող իրողություն, քանի որ ներկայումս Հայաստանը սկսում է մի նոր շրջափուլ, որի ձևավորման, որում ուժերի հարաբերակցության, որի այսպես ասած նախադրյալների ձևավորման հարցում հիմնարար նշանակություն, ավելի շուտ ազդեցություն է ունեցել Մարտի 1-ի ողբերգությունը:

2008-ից մինչև 2018 ներքին և Հայաստանի արտաքին քաղաքական իրողությունները էապես պայմանավորված են եղել այդ ողբերգության ազդեցությամբ, դրա թողած հետևանքով, մետաստազներով, այս կամ այն քաղաքական ուժի, իշխանական, համակարգային սուբյեկտի դիրքավորման և հետագա գործողությունների վրա ունեցած «մթնոլորտային» թե իրավական, թե քաղաքական, թե բարոյական ճնշումով: Ամենևին պատահական չէ, որ անցումային ներկայիս փուլում, երբ ըստ էության Հայաստանն անցնելու է անշրջելիության մի յուրօրինակ կետ, աշխուժացել է նաև Մարտի 1-ի թեման և այս առումով Արմեն Սարգսյանի խորհրդարանական ելույթի մեկնարկին Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու, նրա քայլը ոչ միայն կարող է տեղավորվել բարոյական և քարչոզչական ժեստի շրջանակում, այլ նաև քաղաքական մեսիջի, քանի որ գործնականում Արմեն Սարգսյանի ներգրավումը կամ հայտնվելը Հայաստանի իշխող համակարգի բարձրագույն պաշտոններից մեկում, պետության գլխի կարգավիճակում, ըստ էության բոլոր ճառերից, առաջնահերթությունների շեշտադրումներից, հանդուրժողության, համերաշխության, տնտեսական զարգացման մասին հռչակումներից զատ ունի մի առանցքային նշանակություն և իմաստ. Հայաստանի հանրապետության Գլուխ է դառնում Մարտի 1-ի հետ դերակատարային և անմիջական պատասխանատվության իմաստով որևէ առնչություն, ասոցիացիաներ չունեցող անձնավորություն:

Որքանով է այս գործոնը ազդեցություն ունեցել Արմեն Սարգսյանի թեկնածության վրա կանգ առնելու հարցում, իհարկե դժվար է ասել, սակայն հանգամանքը իրապես առանցքային է, քանի որ հայաստանյան ներքաղաքական գործընթացը անցնող տասնամյակում ըստ էության ուղղակի, թե անուղղակի պարփակված է եղել Մարտի 1-ով, ինչն էլ այդ ողբերգությունը խոշոր հաշվով դարձրել է ընդամենը ներքաղաքական տարբեր նշանակությունների ենթակա մանիպուլյատիվ խաղաքարտ, ըստ էության հանրության համար լինելով ողբերգություն, և արդեն նաև ծուղակ միաժամանակ:

Ավելին, գործնականում այդ ծուղակում հայտնվել է պետական զարգացումն ամբողջապես, քանի որ Մարտի 1-ի բացահայտ կամ առերևույթ խաղարկմամբ և ազդեցությամբ է ձևավորվել պետական կառավարման և որոշումների կայացման գործընթացը, իշխանության կրողների և հավակնորդների մոտիվացիոն համակարգը, այդպիսով ազդելով պետության ընթացքի վրա, ինչի ծանր հետևանքը ունեցել է մի շարք ծայրահեղ դրսևորումներ թե արտաքին, թե ներքին վտանգների տեսքով:

Արմեն Սարգսյանի ներգրավումը ամենևին չի նշանակում, թե այդպիսով Մարտի 1-ը դուրս է բերվում ներքաղաքական բացահայտ կամ կուլիսային մանիպուլյացիաների, հարաբերությունների պարզաբանման տիրույթից, սակայն ինքնին հանգամանքը, որ պետության գլխին հայտնվում է դրանից «դուրս» գտնվող մարդ, իհարկե առանցքային է: Ըստ էության  հարցը ներկայումս այն է, թե արդյո՞ք Արմեն Սարգսյանն է կարողանալու հետագա զարգացումները քաշել իր հետևից «դուրս» այդ մանիպուլյացիոն ծուղակից, թե՞ նրան կքաշեն «ներս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում