Նոր Օռլեանում Palantir գաղտնի ստարտափը փորձարկել է հանցագործությունների կանխատեսման համակարգ: ՀԴԲ վենչուրային հիմնադրամի միջոցների վրա ստեղծված ընկերության ներկայացուցիչները նախագիծը կյանքի են կոչում քաղաքային իշխանությունների հետ պայմանավորվածությամբ։ Այս մասին հայտնում է Verge պարբերականը։
Դեռևս 5 տարի առաջ ընկերության համար հասանելի են դարձել հանրային բնույթի միլիոնավոր տվյալներ։ Դրանց հիման վրա Palantir-ը ստեղծել է քարտեզներ, որոնցով հնարավոր է եղել հետևել, ինչպես են իրար հետ փոխկապակցված մարդիկ, վայրերը, մեքենաները, հասցեները, նույնիսկ սոցցանցերի գրառումները:
Իրավապահների համար բավական է եղել համակարգում անձին առնչվող որևէ տվյալ մուտքագրելը, և այն ներկայացրել է նրա բոլոր կապերը: Այդպիսով, հնարավոր է եղել կանխատեսել, ով է տեղացիներից հանցագործություն կատարել, և ով կարող է շուտով զոհ դառնալ: