Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

10 տարի առանց գարուն

Այսօր մարտի 1-ն է: 2008 թվականի մարտի 1-ից հետո այս արտահայտությունը լսելիս խոսքերն ու մեկնաբանություններն արդեն դառնում են ավելորդ:

10 տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում սպանվեց 10 մարդ. դա հետևանքը եղավ այն բիրտ ուժի, որ կիրառվեց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տասը օր շարունակ խաղաղ ցույցով իրենց իրավունքը պաշտպանող քաղաքացիների նկատմամբ: 10 տարվա ընթացքում այդ դեպքերի կապակցությամբ պետք եղած ու նույնիսկ չեղած այնքան բան է ասվել, որ հիմա դժվար է որևէ նոր բան ավելացնել այդ ամենի վրա, որևէ նոր բան ասել այդ կապակցությամբ: Միայն պետք է արձանագրել, որ ողբերգության մեղավորները բացահայտված չեն, բացահայտված չեն սպանության հեղինակներն ու հրաման տվողները:

Տասը տարի անց Հայաստանում կրկին համանման վիճակ է, և կրկին շատերը կասկածում են՝ արդյո՞ք կլինի նոր Մարտի 1, արդյո՞ք իշխանությունը կրկին զենք կբարձրացնի ժողովրդի վրա, որը փորձում է պաշտպանել իր իրավունքը:

Սակայն անկախ ամեն ինչից, կա մի էական խնդիր. պետության դեմ 10 տարի առաջ գործված հանցագործության չբացահայտվածությունը, անգամ բացահայտման գործընթացի, հանրային գործընթացի բացակայությունը, ինչպես նաև այն, որ Մարտի 1-ը դարձնելով որոշակի քաղաքական առևտրի առարկա, մշտապես հրատապ են պահում նմանատիպ իրադարձությունների կրկնության վտանգը՝ այսօր, վաղը, մի քանի տարի անց:

Կարևոր չէ՝ երբ և ինչպես, կարևորն այն է, որ կատարվել է ոտնձգություն պետության դեմ, և եթե այն մնում է չբացահայտված, ապա մնում է նաև այն համոզումը՝ կատարողների և պատվիրատուների, գուցե կազմակերպիչների մոտ, մասնակիցների մոտ, որ նման բան, ուրեմն, հնարավոր է նաև հետագայում: Նմանօրինակ դեպքերում, միայն բացահայտումն է հետագայում կրկնություններից կամ կրկնօրինակումներից զերծ մնալու ամենահուսալի երաշխիքը:

Մարտի 1-ի մասով այդ երաշխիքը, փաստորեն, չի ստացվել, և առայժմ ընդամենը որպես երաշխիք ծառայում է այն, որ ողբերգությունը բավական թարմ է բոլորի հիշողության մեջ և միայն դրա ուժով կատարում է ժամանակավոր կախարգելիչ դեր: Երբ հիշողության ուժը օբյեկտիվորեն կսկսի նվազել տարիների ընթացքում, դրանով կավելանա կրկնության վտանգը, քանի դեռ չկա լիարժեք բացահայտում կամ բացահայտման իրական գործընթաց։

Եվ ուրեմն, եթե հասարակությունը չի կարողանում պարտադրել բացահայտում, ապա գոնե պարտավոր է պահել հիշողությունը, չնահանջել այս առումով, հիշել միշտ՝ գոնե այդպես կանխարգելիչ գործոնը պահելու համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում