Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երևանի ավագանու հայտնի միջադեպից հետո, եթե այդտեղ լինեի, կարտագաղթեի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը։

-Պարոն Շարաֆյան, հաջորդ շաբաթ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը գալիս է Լոս Անջելես, որտեղ հանդիպելու է տեղի համայնքին։ Արդյո՞ք ներկա եք լինելու հանդիպմանը, կա՞ պայմանավորվածություն։

-Որևէ տեղեկություն չունեմ՝ գալիս է, թե չի գալիս, այստեղ հանդիպում կա, թե ոչ։ Կան մարդիկ, ովքեր լրջորեն զբաղված են քաղաքականությամբ, ես աշխատում եմ այդ մարդկանցից հեռու մնալ։ Առհասարակ այդ ասպարեզից հեռու եմ։ Եթե ես նախագահին չեմ ընտրել, իմ ձայնը չեմ տվել, այդ նախագահի մասին ես ոչ մի կարծիք չունեմ և չեմ էլ կարող ունենալ՝ ոչ լավ, ոչ վատ։

Ինչ վերաբերվում է Արմեն Սարգսյանին՝ ոչ թե ընտրվելու է, այլ բերելու են նշանակեն։ Նրա հետ ես ծանոթացել եմ Լոնդոնում, շատ կարգին տղա է, շատ լավ ընտանիք ունի, շատ լավ երեխաներ։ Լոնդոնում նա մեծ հարգանք ունի, արքայական ընտանիք նա մտնում է շատ հանգիստ, ինչպես իր տունը, Չարլզի հետ ընկերություն է անում, թագուհին իրեն շատ լավ է վերաբերվում։ Նա դասախոս է, պրոֆեսոր։ Եվ ճիշտն ասած՝ ես զարմանում եմ, թե ինչու էր իրենց այս ամենը պետք։ Գուցե նրան խնդրել են, չգիտեմ․․․

-Կարծում եք՝ անհատները առկա համակարգի պարագայում չե՞ն կարող փոփոխություններ իրականացնել։ Արմեն Սարգսյանը խոստանում է ներգաղթ, արտագաղթը կանխել, ներդրումներ անել։

-Նրանով չի որոշվում ո՛չ ներգաղթը, ո՛չ արտագաղթը։ Պատճառը շատ ուրիշ տեղում է, կան արժանապատվության և այլն խնդիրներ։ Հայաստանից հեռանալու պատճառը սոցիալական չէ, մարդիկ սոված չեն հեռանում Հայաստանից, աշխատող մարդու համար աշխատանք կա։ Պարզապես մարդկանց մի մասը դեգրադացիա է ապրել։ Օգնություն է ստանում դրսից, ձուկը ստացել է, բայց, ցավոք սրտի, կարթը չի ուզում ստանա, որ ձուկ բռնի, ասում է՝ դե ձուկը տալիս է էլի, սոված չեմ, կուշտ եմ, բա ինձ պե՞տք է զբաղվեմ ձուկ բռնելով։ Ձուկը բռնում են, տապակում են, դնում դիմացս, ես էլ ուտում եմ։ Ինքը չի ուզում ջանք թափել։ Ես անցյալ տարի Երևանում էի և հասկացել եմ, որ ով ուզում է աշխատի՝ աշխատանք կա, ով չի ուզում աշխատի՝ աշխատանք չկա։ Հսկայական Երևանում, եթե մարդը շատ ուզենա, կմտնի խանութ, կասի այս արկղը կարող եմ այստեղ տեղափոխել և գումար կստանա, տասը տեղ գնա, տասը հազար փող կաշխատի, բայց չի ուզում գնա, ասում է՝ դե ԱՄՆ-ից 200-300 դոլար գումար է գալիս տարբեր բարեկամներից։ Այսպես դեգրադացիայի մտածելակերպ կա մարդկանց մոտ։ Այլապես ուզում է նախագահ փոխվի, կամ խորհրդարանական լինի կառավարումը, ուզում է Սերժ Սարգսյանը լինի կամ չլինի, էական չէ, մարդն ինքը պետք է փոխվի ներսից։ Ոչ մի նախագահ նրան չի կարող փոխել։ Եթե մարդն ուզում է արտագաղթել՝ կարտագաղթի, ով էլ ուզում է ղեկավարի երկիրը։

-Կարծում եք՝ սոցիալական խնդիրներո՞վ չի պայմանավորված արտագաղթը։

-Դա էլ կա, բայց միայն սոցիալական խնդիրներով չի պայմանավորված։ Օրինակ՝ հենց նույն ծեծուջարդը քաղաքապետարանում։ Եթե ես այդտեղ լինեի, կթողնեի կգնայի երկրից։ 8-9-ը տղամարդ հարձակվում են մի կնոջ վրա, ամոթ է։ Դա՞ է ավագանին, մենակ բիլակ ունի՞, գնացեք սահման պաշտպանեք։ Բայց աղջիկը հաղթեց ութ-ինը տղամարդու։ Տեսնում ենք ԱԺ որակը․ մի մասը քնում է, մի մասը պոռնո է նայում, մյուս մասը Վոլոչկովայի ոտքերին է նայում, իրենց պետքն էլ չի՞։ Դրա համար՝ Կիրակոսը, թե Փլիլիպոսը կլինի վարչապետ կամ նախագահ, բան չի փոխվելու, որովհետև մարդու ներսն է փչացած, այդ հիվանդությունը պետք է հանել միջից։ Իսկ ով էլ որ գա, կասկածում եմ, որ մի բան փոխի։ Արտագաղթը կկանգնի՞, չի կանգնի։ Արմեն Սարգսյանը շատ խելոք տղա է, բայց ինքն ի վիճակի չէ արտագաղթը կանխելու, որովհետև հիմա Արմեն Սարգսյանը դեռ չեկած՝ արդեն բամբասում են, վատաբանում են նրան։ Նույնը տեղի ուենցավ նաև Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո։ Եկած-չեկած արդեն երկրորդ օրը սկսեցին նրանից բամբասել։ Ոչ մի բան չի արել, դեռ չի աշխատել, սկսեցին։ Իրենց ուզածին բերեն նշանակեն, երկրորդ օրը դուրս կգան փողոց կգոռան՝ «Փիլիպոս, հեռացի՛ր»։

-Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշում են, որ կա հիասթափություն, նաև անտարբերություն Հայաստանի նկատմամբ։ Նկատո՞ւմ եք դա։

-Ճիշտն ասած, այդ մասին չեմ խոսել, ամեն մեկն ունի իր կարծիքը։ Ես չեմ կարող կոնկրետ ասել՝ ինչ ինչոց է, ինչ կարծիք ունեն, պետք է հանրաքվե անել, որ պարզ դառնա։ Բայց ո՞վ ասած՝ հույսեր չենք կապում Հայաստանի հետ։ Կապում ենք։ Վերջին հաշվով կան մարդիկ, ովքեր, իրոք, հույս են ներշնչում։ Երևի թե մեկ-երկու սերունդ դեռ պետք է անցնի, պետք է երիտասարդներին ուղարկել դրսում կրթություն ստանան, պետության հաշվին սովորեն, վերադառնան, իրենց ներդրումը բերեն և սկսեն կառուցել։ Վերադառնալու ակնկալիքով պետք է ուղարկել երիտասարդներին արտասահման սովորելու։ Ճապոնիան հենց այդպես վարվեց, հենց քոքից փոխեց սերունդը։ Նախարարները 27, 28 տարեկան էին, Հարվարդ ավարտած երեխաներ էին, խելոք մտքերով փոխեցին։ Ինչ-որ բան պետք է փոխվի։

-ՀՀԿ-ն, օրինակ, ասում է, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա։

-Հայաստանում հիմա շատ շնորհքով երիտասարդություն կա, այդ երիտասարդության խոսքը պետք է անցնի, նրանց հետ պետք է հաշվի նստել։ Նոր սերունդ է, նոր մտքեր է արտահայտում, պետք է հաշվի նստել այդ երիտասարդների հետ։ Բայց նայեք, թե ովքեր են նստած խորհրդարանում, ինքն էնտեղ է, բայց էնտեղ չի։ Ցուցակով եկել մտել է խորհրդարան, 2 դոլար աշխատավարձ է ստանում և տաքուկ ապրում է։ Քանի ու քանի նախարար սոցիալական օգնության փողեր ստացան ու կերան, ես այս ամենը չեմ կարող ընդունել։

Այդքան «Համեր» մեքենաներ, որ ես Հայաստանում եմ տեսել, ես այստեղ չտեսա։ Ես այդտեղ մարդ հանդիպեցի, որ վեց ամիս կարող է չուտի-չխմի, հավաքի գնա «Այֆոն» առնի։ Ես դրանից ավելի մեծ ապուշություն չեմ պատկերացնում, մարդը կոպեկ-կոպեկ հավաքի, որ գնա «Այֆոն» առնի։ Վերջին հաշվով, ընդամենը հեռախոս է, բայց դե ինչպես կարելի է, հասարակության մեջ չի կարող չմտնել, եթե «Այֆոն-7» կամ 7․5 չունենա, Հովհաննեսն ունի, բայց ես չունեմ, բա ոնց կլինի։ Այ, մինչև սա դուրս չգա մարդու միջից, մինչև մարդ չհասկանա, որ հեռախոսը ընդամենը խոսելու համար է, ոչինչ չի փոխվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում