Մյունխենի օդանավակայանը վառելիքով ապահովող ընկերությունները հրաժարվեել են լիցքավորել Իրանի արտգործնխարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի ինքնաթիռն անցած շաբաթ կայացած անվտանգության հարցերով համաժողովից առաջ։ Պատճառ են հանդիսացել ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքները։
Ինչպես հայտնում է Suddeutsche Zeitung-ը, արդյունքում իրանցի նախարարի անձնական օդանավը լիցքավորել են գերմանցի զինվորականները։ Զարիֆը համաժողովի է ուղևորվել միայն Գերմանիայի զինված ուժերի կողմից լիցքավորման պատրաստակամության հավաստիացումներ ստանալուց հետո։
Մյունխեյան համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի խոսքով՝ ֆորումին Զարիֆի մասնակցությունը կազմակերպել հաջողվել է մեծ դժվարությամբ։