LTE կապը կսփռվի Լուսնի մակերևույթի վրա արդեն մի քանի տարի հետո։ Նախագծում կմասնակցեն SpaceX–ը, Nokia–ն և մի քանի այլ խոշոր ավտոարտադրողներ, – հաղորդում է TechCrunch–ը։
Մեծացված թողունակության հնարավորությամբ տվյալների փոխանցման անլար գերարագ LTE–ն գիտնականները պատահաբար չեն ընտրել, ի տարբերություն 5-G ցանցերի, որոնց տարածմամբ ներկայումս մի քանի պետություններ են զբաղված։ LTE-ն մեծ կայունություն է ցուցաբերում էքստրեմալ պայմաններում աշխատանքի ժամանակ։
«Լուսնային ինտերնետի» ճշգրիտ չափորոշիչները դեռևս չեն բացահայտվում, սակայն մասնագետները նշում են, որ արագությունը բավարար կլինի ցանկացած սիրելի սերիալ նայելու կամ օնլայն խաղերի համար։