Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Ինչ կհայտարարի Սերժ Սարգսյանն այսօր

Այսօր փետրվարի 28-ն է և մի քանի ժամ անց Հայաստանը կմտնի 2018 թվականի գարուն: Իսկ մի քանի ամիս առաջ՝ 2017-ի սեպտեմբերին, ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը 2018-ի գարուն կմտնի առանց հայ-թուրքական «սին արձանագրությունների», այսինքն դրանք չեղարկած, ստորագրությունը հետ կանչած: Փաստորեն, մինչև 2018 թվականի գարուն մնացել է մի քանի ժամ և հետաքրքիր է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը այդ ընթացքում կհասցնի հայ-թուրքական արձանագրությունները հայտարարել «փակված»:

Թե՞ խոսքը հին տոմարով գարնան մասին էր, կամ էլ ամենևին ոչ ուղիղ օրացուցային իմաստով և դա չի նշանակում, որ հենց մարտի 1-ին ընդառաջ արձանագրությունները չեղարկելու մասին է հայտարարել Սերժ Սարգսյանը: Այդուհանդերձ, ե՞րբ կլինի չեղարկումը: Տվյալ պարագայում իհարկե խնդիրը ուշագրավ է ամենևին ոչ զուտ արձանագրությունների, կամ Սարգսյանի հայտարարության այսպես ասած ճշտապահության մասով: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մտադրության ազդարարումը հետաքրքիր է այլ տեսանկյունից՝ արդյո՞ք դա կնշանակի հայ-թուրքական ուղղությամբ որևէ նոր գործընթացի համար ճանապարհի բացում: Համենայնդեպս, այդ տեսանկյունից էլ ուշագրավ էր Սերժ Սարգսյանի ելույթը մի քանի շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում, որտեղ նա խոսեց այն մասին, որ նոր պայմաններում պետք է բանակցվեն նոր արձանագրություններ: Դա Սերժ Սարգսյանի առաջա՞րկն էր Թուրքիային և միջազգային հանրությանը, թե՞ իրեն արված որևէ առաջարկի պատասխան էր, որ եղել է կամ Թուրքիայից, կամ գուցե ավելի շուտ միջազգային հանրությունից, իսկ գուցե նաև Ռուսաստանից:

Համենայնդեպս, արձանագրությունների չեղարկումը, որ փաստորեն եզրագծում է ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների մի տասնամյա փուլ, առանձնահատուկ հետաքրքրության և ուշադրության է արժանի նոր փուլի մեկնակետ լինելու տեսական հավանականության առումով, ոչ թե նախորդ փուլը եզրագծելու իմաստով: Բացառված չէ նաև, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին հայտարարելով արձանագրությունները չեղարկելու մտադրության կամ որոշման մասին, այդ ընթացքում չի ստացել իրեն գոհացնող կամ բավարարող արձագանք թե Թուրքիայից, թե միջազգային ուժային կենտրոններից և ըստ այդմ Մյունխենի համաժողովում՝ 2018-ի գարնանն ընդառաջ, որոշեց կատարել մեկ քայլ առաջ և խոսել ոչ միայն չեղարկման, այլ այդուհանդերձ նոր բանակցության պատրաստ լինելու մասին: Կստանա՞ որևէ ավելի աշխույժ և գոհացնող արձագանք Սերժ Սարգսյանը, և սպասո՞ւմ է նա արդյոք դրանք և ըստ այդմ կսահմանվի, թե երբ կլինի «2018-ի գարնանամուտ» առանց հայ-թուրքական արձանագրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում