Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: