Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

Մարտի 1-ի բացառիկ դերն իշխող համակարգի համար. Ինչո՞ւ հանկարծ

Մարտի 1-ի տասներորդ տարելիցին ողբերգական այդ իրադարձության հասարակական-քաղաքական հնչեղությունը ստացվում է կարծես թե սպասվածից ավելի: Իհարկե տասնամյա տարելիցը ինքնին այն առիթն էր, որն անխուսափելիորեն ավելի մեծ ուշադրություն էր կենտրոնացնելու այդ արյունահեղության վրա, քան նախորդ տարելիցներին, կամ քան կինի թերևս հաջորդ տարելիցներին: Բայց, խնդիրը ստացավ նաև անսպասելի ընթացք և կարծես թե իշխանությունն ինքը դարձավ ուշադրության և հնչեղության գեներացմանը նպաստող, կողմ քվեարկելով խորհրդարանի քառօրյա նիստի օրակարգում Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք» ընդդիմադիր դաշինքի հայտարարության տեքստը քննարկելուն:

ՀՀԿ այդ դիրքորոշումն անկասկած բավական դժվար է տեղավորել մեկ պատճառի կամ շարժառիթի մեջ, քանի որ իշխանությունն ու ՀՀԿ-ն ինքը ամբողջությամբ մեկ պատյանի մեջ տեղավորված, մոնոլիտ մի կառույց չէ վաղուց: Մի բան սակայն կասկածից վեր է, որ հազիվ թե այդօրինակ նուրբ հարցի մասով ՀՀԿ-ն գնար Սերժ Սարգսյանի հետ չհամաձայնեցրած որևէ քայլի և այդ առումով իհարկե ավելի շուտ հարցն այն է, թե Սերժ Սարգսյանն ինչ մոտիվացիաներով է կայացրել այդ որոշումը: Այստեղ առաջիններից մեկը շրջանառվում է Ռոբերտ Քոչարյանի հանգամանքը, հատկապես, որ Քոչարյանն օրերս տևական այսպես ասած դադարից հետո մասնակցում էր հրապարակային միջոցառման՝ Արցախում, Արցախի իշխանության կազմակերպած հանդիսությանը՝ Շարժման 30-ամյակի առիթով: Արդյո՞ք այդքանը հիմք էր, որպեսզի Սերժ Սարգսյանը անմիջապես փորձի ակտիվացնել Մարտի 1-ի թեման, Քոչարյանին ակնարկելով, որ պետք է մնալ պասիվ:

Տեսականում անշուշտ առկա է բավականին հստակ տրամաբանություն, բայց գործնականում առկա է հարց՝ իսկ թեման մինչև ո՞ւր կարող է աշխատել Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսինքն, եթե Քոչարյանը չի այսպես ասած ենթարկվում մեսիջին, լուրջ չի ընդունում այն, Մարտի 1-ի դեպքում ի՞նչ է լողում ջրի երես, Քոչարյանին դնելով բարդ իրողության առաջ: Արդյո՞ք այդ օրը ամեն ինչ ղեկավարել է մեկ մարդ և այդ մեկ մարդը եղել է Ռոբերտ Քոչարյանը: Պարզունակ չէ՞ պատկերացնել, որ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև երկրի վարչապետն ու իշխող կուսակցության նախագահն էր այդ պահին, գտնվում էր խաղից դուրս և բացարձակապես չէր վերահսկում գործընթացը: Չափազանց պարզունակ կլինի մտածել, թե Քոչարյանը այդ օրերին ուներ միանձնյա որոշումների թե կարողություն, թե ցանկություն:

Ընդ որում, խնդիրը նաև միայն Քոչարյան-Սարգսյան տիրույթում չէ: Ի վերջո, տասնամյա տարելիցի կապակցությամբ շրջանառվեց, ռեակտիվացվեց շատ բան, բացառությամբ թերևս հայտնի օլիգարխիական ցուցակի, որ հրապարակել էր ՀԱԿ-ը և որի կապակցությամբ հայտարարում էր, թե օլիգարխների ու մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներ ստացել են իրավապահի համազգեստ ու զենք և գործել ցուցարարների դեմ:

Մարտի 1-ին կազմակերպված դիմադրությունը չի եղել մեկ մարդու, կամ տանդեմի դիմադրություն, դա եղել է մեկ ամողջական համակարգի դիմադրություն՝ խորտակվող նավը փրկելու համար: Ըստ այդմ միամիտ կլինի կարծել, թե այդ համակարգը, որ միասնաբար դիմադրել է անկախությունից հետո իր թերևս ամենաուժգին մարտահրավերին՝ 2008-ի շարժմանը, այդ դիմադրությունը կարող է օգտագործել իր «ներքին ռազբորկաների» համար: Հակառակը, այդ դիմադրությունը ներկայիս իրավիճակում թերևս միակ, եզակի, կամ բացառիկ գործոններից է, որ կարող է միավորիչ գործոն լինել բազմաթիվ բաժանարար գծերով ու ճաքերով պարուրված իշխանական համակարգի համար: Ընդ որում, դրանք խորացել են տասնամյակից ավելի, նախ շատ դանդաղ ու հանդարտ, հետո միջազգային տնտեսա-քաղաքական կոնյուկտուրայի անբարենպաստ ընթացքի բերումով ստացել են առավել դինամիկ ընթացք ներսում:

Ներկայումս իրավիճակը շատ ավելի լարված է, քանի որ շատ սուղ են ֆինանսա-տնտեսական միոջոցները, միաժամանակ բավականին բարձր է արտաքին մթնոլորտային ճնշումը, քաղաքական և անվտանգային մարտահրավերները: Ահա այդ իրավիճակում համակարգը կանգնած է բավականին լուրջ մարտահրավերների առաջ, երբ ի հավելումն ամեն ինչի դեռ պետք է լուծել իշխանության բաժանման նվազագույնը ապրիլյան հարցը, որպեսզի սկսվի նախապատրաստությունը 2022 թվականի վերարտադրության փուլին:

Ահա այդտեղ է, որ շահերի բախման և բազմաթիվ բաժանարար գծերի սարդոստայնում հայտնված համակարգին անհրաժեշտ է գոնե նվազագույն միավորման ներուժ ունեցող մի որևէ հարց, որը վճռորոշ պահին թույլ կտա պահել համակարգը և ռիսկային փուլն անցկացնել առանց քանդվելու մեծ վտանգի կամ կրիտիկական ցնցումների: Մարտի 1-ը թերևս այդ առումով է բացառիկ և քննարկումները, որ թվում է, թե առերևույթ բավականին անցանկալի և տհաճ են իշխող համակարգի համար, իրականում գեներացնում են այսպես ասած «համատեղ դիմադրության», կամ պարզապես պատմա-հոգեբանական տեսանկյունից հայտնի «համատեղ հանցանքի» տեսության աշխատանքը, արթնացնելով, սրելով համակարգի ինքնապաշտպանական զգացումը կամ ձևավորելով այդ զգացումի դրսևորման «միասնական» դաշտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում