Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը: Բլոգերը համապատասխան լուսանկարը հրապարակել է սոցցանցում՝ կոչ անելով հետևորդներին գուշակել, թե որ բանակի զինծառայողն է պատկերված:
«Ընկերներ, ինչպիսի՞նն է իմ նոր շապիկը: Այն շատ առանձնահատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- գրել է Լապշինը:
Օգտատերերի մեծամասնությունն անմիջապես նկատել է, որ լուսանկարում պատկերված է Արցախում ծառայող հայ զինվոր, ում լուսանկարն ապրիլյան պատերազմի օրերին մեծ տարածում էր գտել համացանցում: