Google-ի Shopping ծառայությունն արգելել է օգտատերերին «զենք» բառի հիշատակմամբ ցանկացած ապրանքի որոնումը։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Պարբերականի տվյալներով՝ որոնումից անհետացել են նաև «ջրային ատրճանակ», «սոսնձի ատրճանակ», ինչպես նաև Sex Pistols և Guns N’ Roses երաժշտական խմբերի անվանումները։
It’s February 24, 2018, and Google Shopping is offering AR-15 bump stocks in black and ‘dark earth’. pic.twitter.com/0E2QRvAyTT
— Pinboard (@Pinboard) February 24, 2018
Համակարգում խափանման մասին տեղեկությունը հաստատել են ընկերությունում։ Մասնագետները նշել են, որ պատճառը մարդկային գործոնն է, քանի որ որոնման արդյունքում ի հայտ են բերվել հրաձգության համար «արագացուցիչների» թեմայով բազմաթիվ հարցումներ։
«Մենք անհապաղ ջնջել ենք այդ արդյունքները, քանի որ դրանք խախտում են մեր քաղաքականությունը»,-հաստատել են Google-ում։