Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Տղամարդն ընկերոջը բռնացրել է ընկերուհու հետ անկողնում՝ խանդից այնքան է ծեծել, որ թոքը «պայթել է»

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արտուշ Շախկուլյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

29-ամյա Արտուշ Շախկուլյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Շախկուլյանը կալանքի տակ է 2016 թվականի հուլիսի 29-ից:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հուլիսի 22-ին, ժամը 22-ի սահմաններում Արտուշն իր ընկերուհու՝ Լենայի (անունը փոխված է) հետ զբոսնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ գտնվող այգում:

Արտուշը պատահական հանդիպել է ծանոթ Համբարձումին, նրան հրավիրել է իր վարձակալած տուն՝ ժամանակ անցկացնելու:

Տանը Արտուշը, նրա ընկերուհի Լենան ու Համբարձումը միասին խմել են մոտ 1,5 լիտր օղի: Բայց հյուրընկալության ամբողջ ընթացքում Արտուշը զգացել է, որ Համբարձումը սիրահետում է Լենային:

Որոշ ժամանակ անց Լենան հայտարարել է, թե լավ չի զգում, ու գնացել է ննջասենյակ՝ քնելու:

Արտուշն էլ ասել է, թե օղին վերջացել է, գնում է խանութ՝ օղի գնելու: Սակայն կասկածները նրան հանգիստ չեն տվել: Նա տնից դուրս է եկել, բայց խանութ չի գնացել, մի քանի րոպե անց անսպասելի վերադարձել է տուն:

Տեսել է, որ Համբարձումը հյուրասենյակում չէ: Գնացել է ննջասենյակ ու տեսել է, որ Համբարձումը պառկել է Լենայի կողքին ու արձակում է վերնաշապիկի կոճակները…

Արտուշը զայրացել ու Համբարձումին քաշելով դուրս է բերել բակ, հարցրել է, թե ի՞նչ էր անում իր ընկերուհու կողքին պառկած, ապտակել ու հայհոյել է, ինչին ի պատասխան Համբարձումը նույնպես հայհոյել է: Արտուշն ավելի է ջղայնացել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Համբարձումին, գցել է գետնին, այնքան է խփել, որ առաջացրել է թոքի սալջարդ, դեմքի շրջանի վնասվածքներ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Այդ ամենից հետո Արտուշը պահանջել է, որ Համբարձումը հեռանա ու այլևս չերևա իրենց կողմերում:

Համբարձումը մի քանի քայլ հեռացել և ուժասպառ ընկել է: Մարդիկ շտապօգնություն են կանչել, Համբարձումը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Առաջադրված մեղադրանքում Արտուշ Շախկուլյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե տուժողին ծեծել է իրեն հայհոյելու պատճառով, նրա առողջությանը ծանր վնաս չի պատճառել:

Շախկուլյանը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց:

Դատաքննության ընթացքում հնարավոր չի եղել ապահովել տուժող Համբարձումի ներկայությունը: Դատարանը բազմաթիվ որոշումներ է կայացրել տուժողին բերման ենթարկելու մասին, սակայն դատարանի որոշումներն ի կատար չեն ածվել, ոստիկանությունը պատասխանել է, թե Համբարձումի գտնվելու վայրն անհայտ է:

Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել է, թե Արտուշի տանը գնացել է ննջարան ու պառկել է Լենայի կողքին, որ քնի, բայց Արտուշը եկել, գոռգոռացել է, իրեն քաշելով դուրս է բերել ու հարվածներ է հասցրել ոտքերով և ձեռքերով: Նա իր հասցեին հայհոյանքներ է տվել, հետո էլ պահանջել է, որ ինքը հեռանա: Ինքն ուժասպառ քայլել է մոտ 100 մետր և ընկել է: Անծանոթ մարդիկ շտապօգնություն են կանչել, իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ինքը տեղեկացել է, որ Արտուշ Շախկուլյանի հարվածների հետևանքով «պայթել է» իր աջ թոքը:

Վկա Լենա Ի.-ն հայտնել է, թե Համբարձումին, ում ինքը որպես «Համո» գիտի, ճանաչել է մոտ մեկ տարի: Գիտի, որ Համոն Շահումյանում էր ապրում վարձով, ինքն այդ տանը մի անգամ Համոյի հետ սեռական հարաբերություն է ունեցել… Դա միակ անգամն է եղել, Արտուշը դրա մասին չի իմացել…

Դեպքի օրը ինքը տղաների հետ օղի է խմել Արտուշի վարձած տանը, որտեղ մոտ մեկ ամիս ապրում էր Արտուշի հետ: Իրեն վատ է զգացել, գնացել է քնելու: Արտուշը գնացել է խանութ, իսկ Համոն մնացել է սեղանի մոտ նստած:

Քնած ժամանակ ինքը զգացել է, որ ինչ-որ մեկը պառկել է իր կողքին, ենթադրել է, որ Արտուշը կլինի: Հետո քնել ու ոչ մի բան չի լսել:

Երբ արթնացել է, տանը միայն ինքն ու Արտուշն էին: Ինքը չի իմացել, որ Արտուշը ծեծել է Համոյին, ու շտապօգնությունը Համոյին տարել է հիվանդանոց:

Դեպքից մոտ քսան օր հետո Համոյին տեսել է այգու դիմաց, այդ ժամանակ Արտուշն արդեն կալանքի տակ էր: Թոքի պատռվածքի մասին իրեն Համոն է ասել: Ինքը մանրամասները չի հիշում, քանի որ ուժեղ խմած է եղել…

Արտուշ Շախկուլյանը հայտարարել է, թե իրականում կին ունի և իր խնամքին են երկու անչափահաս երեխաներ…

Շախկուլյանը նախկին դատվածություններ ևս ունի: Հիմնականում դատվել է գողությունների համար, նա Սոչիում էլ է դատվել ու պատիժ կրել, բայց այլ երկրում դատվածությունը իրավական հետևանք չի առաջացրել, տվյալ գործով դատական ակտի կայացման պահին Շախկուլյանը համարվել է դատվածություն չունեցող անձ:

Այն պահին, երբ Արտուշ Շախկուլյանը խանդի հողի վրա ծեծում էր իր ծանոթ Համբարձումին, նրա վերաբերյալ քրեական գործ էր քննվում՝ գողության փորձի մեղադրանքով: Իսկ երբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով Շախկուլյանն առնվել էր կալանքի տակ, որոշ ժամանակ անց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով գողության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Շախկուլյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արտուշ Շախկուլյանին մեղավոր է ճանաչել տուժող Համբարձումի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից մեկ տարի ազատազրկումը:

Արտուշ Շախկուլյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հուլիսի 29-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Արտուշ Շախկուլյանը՝ խնդրելով բեկանել դատավճիռը, իրեն արդարացնել կամ գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Ամբաստանյալը նշել է, թե առաջին ատյանի դատարանը իր օգտին առկա ապացույցներն «անհասկանալի կերպով արժանահավատ չի դիտել»:

Վերաքննիչ քրեական դատարանում Շախկուլյանը պնդել է, որ ինքը չի կատարել իրեն մեղսագրված արարքը…

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ մեղադրական դատավճռի հիմքում դրված են ոչ միայն տուժողի նախաքննական ցուցմունքները, այլ նաև այլ ապացույցներ, որոնց համակցությունը «ուղղակիորեն վկայում է Արտուշ Շախկուլյանի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարելու մասին… Տուժող Համբարձումին հայտնաբերելու, բերման ենթարկելու բազմաթիվ որոշումներ է կայացրել առաջին ատյանի դատարանը, սակայն ոստիկանության համապատասխան ստորաբաժինների կողմից հնարավոր չի եղել պարզել տուժողի բնակության հասցեն…»:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգել է, որ այս գործով արդար դատաքննության սկզբունքի խախտում տեղի չի ունեցել, և Արտուշ Շախկուլյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու կամ գործը նոր քննության ուղարկելու իրավաչափ հիմքեր չկան:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արտուշ Շախկուլյանի վերաքննիչ բողոքը: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ 5 տարի 6 ամիս ազատազրկումով, թողնվել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Արտուշ Շախկուլյանն ու նրա շահերի պաշտպանը այս դատական ակտը բողոքարկել են վճռաբեկության կարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում